ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի համաժողովում ներկայացվել են Հայաստանում ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։
 
Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։
 
Այս մասին հայտնում են նախարարությունից:
 
Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել են նաև Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
 
Օրակարգում ընդգրկված են եղել 3 հիմնական թեմաներ՝
 
1) բնակչության դինամիկայի և կայուն զարգացման,
2) ընտանիքների և վերարտադրողական առողջության պահպանման,
3) սոցիալական ներառման ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Քննարկվել են նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։
 
Լիագումար նիստի իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ոլորտային ռազմավարությամբ սահմանված գերակայություններին, խոսել առկա իրավիճակի ու ակնկալվող արդյունքների մասին։
 
Բանախոսը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ակտիվ ծերացման խթանմանը, արտագաղթի պատճառների նվազեցմանը և այլն։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացված արդյունավետ համագործակցության կարևորությունը։
 
Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ են ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման աշխատանքները, որը հիմնված է վերջին 120 տարիների ժողովրդագրական միտումների հիմնարար հետազոտությունների վրա:
 
«Հայաստանի կառավարության ժողովրդագրական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները նպատակ ունեն երկրում ստեղծել ընտանիքի համար բարենպաստ միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի հիմնական գործոնները, խթանել ակտիվ ծերացումը, նվազեցնել արտագաղթի պատճառները և խթանել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը»,- նշել է նախարարի տեղակալը։
 
Օրակարգային հարցերից բացի, նախարարի տեղակալը խոսել է Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս ԼՂ-ի շրջափակման, մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը չապահովելու մասին, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանվեց շուրջ 100.000 բնակիչ։ Իր խոսքում կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման ու նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին։
 
Եզրափակելով ելույթը՝ Դավիթ Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով ներառական, խաղաղ և կայուն ապագա:
 
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: