Նեյմարը՝ վնասվածքի մասին. Սա կարիերայիս վատագույն պահն է, շատ տխուր է
«Սա շատ տխուր պահ է, իմ կյանքի ամենավատ պահը: Գիտեմ, որ ուժեղ եմ, բայց այս անգամ ընտանիքիս և ընկերներիս աջակցության կարիքը կունենամ։ Վնասվածքների և վիրահատությունների միջով անցնելը հեշտ չէ, պատկերացրեք երկար ժամանակ ապաքինվել, իսկ հետո չորս ամիս հետո նորից անցնել այդ ամենի միջոց:
Ես մեծ հավատ ունեմ… Ես իմ ուժը տալիս եմ Աստծուն, որպեսզի նա դա ինձ վերադարձնի։
Շնորհակալություն աջակցության և բարի խոսքերի համար»,- գրել է Նեյմարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի մոտ հաստատվել է նախորդ խաչաձև կապանների վնասվածքի կրկնությունը և ծնկի մենիսկի պատռվածք, նա կենթարկվի վիրահատության, ապա բուժման կուրս կանցնի:
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: