ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՀԿ-ն դատապարտում է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խստորեն դատապարտում է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը և կոչ է անում անհապաղ պաշտպանություն ապահովել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունների համար, ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն խստորեն դատապարտում է Գազայի հյուսիսում գտնվող Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը», — ասվում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցի իր X էջում:

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնել էր, որ իսրայելական հարվածի հետեւանքով Գազայի հատվածում գտնվող «Ալ Ահլի» մկրտական ​​հիվանդանոցում ավելի քան 500 մարդ է զոհվել։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել զոհերի համար։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են։
 
Միևնույն ժամանակ, Իսրայելական բանակը Գազայի հիվանդանոցի ռմբակոծության մեջ մեղադրում է «Իսլամական ջիհադին»:
 
«Տարբեր աղբյուրներից ստացված հետախուզությունը ցույց է տալիս, որ «Իսլամական ջիհադը» պատասխանատու է Գազայի հիվանդանոցներից մեկին խոցած հրթիռի անհաջող արձակման համար», — ասվում է Իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
henley-&-partners-խորհրդատվական-ընկերություն,henley-&-partners,աշխարհի-ամենահարուստ-քաղաքների-ցանկ,ամն,թուրքիա,նյու-յորք,տոկյո,սան-ֆրանցիսկո,ստամբուլ , Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Միջազգային «Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը:
մեքսիկա,սալվատիերա,զինված-հարձակում , Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
մոսկվայում,գումարվել,է,ապհ,կառավարությունների,ղեկավարների,նիստը.,վարչապետ,նիկոլ,փաշինյանը,ներկա,չէ , Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
գնդակոծվել,գազայի,միակ,կաթոլիկ,ծուխը,վնասվել,է,մայր,թերեզայի,քույրերի,տունը , Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:
պեկինը,թեհրանը,եւ,էր,ռիադը,համատեղ,հայտարարություն,են,արել , Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան համատեղ պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի վայրագություններին պաշարված Գազայի հատվածում եւ ապահովվի կայուն օգնություն պաղեստինցիներին, տեղեկացրել է Mehr-ը։
վահագն,խաչատուրյանը,հանդիպել,է,ուրուգվայի,նախագահ,լուիս,լակալե,պոուի,հետ , Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: