ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ահա քեզ չարչրկված վեկտորը, վեկտորի փոփոխությունը կամ ուղենիշը. Վարդապետյանը՝ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգի-ելույթի մասին

Եվրամիությունը հոտնկայս ծափահարությունների ներքո հաստատեց ՀՀ֊ի մուտքը քաղաքակիրթ և ժողովրդավարական աշխարհ, ընդգծված հարգանքով ողջունեց իմ պետության առաջնորդի` եվրոպական և համամարդկային արժեքներին հոգեհարազատ ելույթը։

Գոհ եմ ՀՀ վարչապետի ելույթից և լիարժեք տպավորված:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը:
 
«Վաղուց ի վեր հպարտության և արժանապատվության այսքան ապրումներ չէի ունեցել։ Եվրոպական ամենաբարձր ատյանում հնչեց ոսկեղենիկ մեր հայերենը, որն իսկապես արժանի է դառնալու քաղաքակիրթ աշխարհի հաղորդակցության լեզուներից մեկը։
 
Եվրամիությունը հոտնկայս ծափահարությունների ներքո հաստատեց ՀՀ֊ի մուտքը քաղաքակիրթ և ժողովրդավարական աշխարհ, ընդգծված հարգանքով ողջունեց իմ պետության առաջնորդի` եվրոպական և համամարդկային արժեքներին հոգեհարազատ ելույթը։
 
Ահա վարչապետի ելույթի, իմ կարծիքով, ամենահանգուցային միտքը, որ առաջին հայացքից գեղարվեստական, լիրիկական ու զգացմունքային թվացող, բայց իրականում ամենաքաղաքական, ամենադիվանագիտական ու հեռահար այս ձևակերպումն է`
 
«ՀՀ պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։
 
Ահա քեզ չարչրկված վեկտորը, վեկտորի փոփոխությունը կամ ուղենիշը։
 
Մենք մեր տեղը պետք է գտնենք, ու ճիշտ դասակարգենք֊ճանաչենք թշնամի֊հակառակորդներին և բարեկամ֊ դաշնակիցներին, որպեսզի զգուշանանք, տեղ հասնենք, թիկունքից հարվածներ չստանանք և կորուստներ, պարտություններ չունենանք։ Դրա ապացույցը ելույթի մյուս կարևոր ձևակերպումն է`
 
«Մենք հանձնառություն ենք ստացել առավել ամրապնդել ԵՄ֊Հայաստան փոխհարաբերությունները»:
 
Այս ամենին հասնելու բանալին ժողովրդավարական անշեղ ուղին է, վարչապետի ձևակերպմամբ`«Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարական ընտրություն է»:
 
Ինչի շնորհիվ այլևս ունենք ռուսական նավում հայտնված, նավապետի գիրկը նետված, միմիայն ռուսական բանակցային հարթակը նախընտրող և արևմտյան հարթակներից փախչող բռնակալ...
 
Սա ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումն է, որի արդյունքը ազգովի տեսնելու ենք, նախ և առաջ արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսքով...
 
Գոհ եմ ելույթից, լիարժեք տպավորված և այն ակնկալիքով, որ վերջապես բռունցքը կզարկի ու կմաքրի կողքի անաշխատունակ, անկարող, խայտառակ, տհաս առողջապահական, մշակութային և կրթական աղբը, քանզի քաղաքակիրթ աշխարհի առջև պետք է հանդես գանք մեր ազգային արժանապատիվ դեմքով»,- ասված է գրառման մեջ։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: