ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ Իսրայելին՝ թույլատրել մարդասիրական բեռների մատակարարումը Գազայի հատվածին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ Իսրայելին՝ թույլատրել մարդասիրական բեռների մատակարարումը Գազայի հատվածին։ Այդ մասին հաղորդում է Գուտերեշի տարածած հայտարարությունը:
 
«Այս դրամատիկ պահին, երբ մենք բոլորս գտնվում ենք անդունդի եզրին Մերձավոր Արևելքում, իմ՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունն է անել երկու հումանիտար կոչ․ ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին։ Եվ Իսրայելին՝ հումանիտար մատակարարումների և աշխատողների համար արագ և անսահմանափակ հասանելիություն տրամադրել՝ հանուն Գազայի քաղաքացիական բնակչության», – հայտարարել է նա։
 
Ըստ Գուտերեշի՝ այդ նպատակները չպետք է դառնան սակարկությունների առարկա և պետք է հասնել դրանց, քանի որ «դա է ճիշտ վարվելակերպը»:
 
«Գազայի հատվածում սպառվում են ջուրը, էլեկտրաէներգիան և այլ կարևոր պաշարները: ՄԱԿ-ը պարենի, ջրի, ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և վառելիքի պաշարներ ունի Եգիպտոսի, Հորդանանի, Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի պահեստներում: Այդ ապրանքները կարող են ուղարկվել մի քանի ժամում», – նշել է նա։
 
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մատակարարումների իրականացման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատակիցներին և գործընկեր ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն տալ «բեռներն անվտանգ մատակարարել Գազային և անարգել բաշխել դրանք կարիքավորներին»:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
henley-&-partners-խորհրդատվական-ընկերություն,henley-&-partners,աշխարհի-ամենահարուստ-քաղաքների-ցանկ,ամն,թուրքիա,նյու-յորք,տոկյո,սան-ֆրանցիսկո,ստամբուլ , Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Ստամբուլն աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկում 51-րդն է
Միջազգային «Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհի ամենահարուստ քաղաքների ցանկը:
մեքսիկա,սալվատիերա,զինված-հարձակում , Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
մոսկվայում,գումարվել,է,ապհ,կառավարությունների,ղեկավարների,նիստը.,վարչապետ,նիկոլ,փաշինյանը,ներկա,չէ , Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում գումարվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ
Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
գնդակոծվել,գազայի,միակ,կաթոլիկ,ծուխը,վնասվել,է,մայր,թերեզայի,քույրերի,տունը , Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Գնդակոծվել է Գազայի միակ կաթոլիկ ծուխը, վնասվել է Մայր Թերեզայի քույրերի տունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին Գազայի միակ լատինական ծխում։ Ըստ Պապի, նախօրեին այն պաշարվել էր իսրայելական զինվորականների կողմից՝ պատրվակով, որ այնտեղ հրթիռների արձակման կայան կա:
պեկինը,թեհրանը,եւ,էր,ռիադը,համատեղ,հայտարարություն,են,արել , Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Պեկինը, Թեհրանը եւ Էր Ռիադը համատեղ հայտարարություն են արել
Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան համատեղ պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի վայրագություններին պաշարված Գազայի հատվածում եւ ապահովվի կայուն օգնություն պաղեստինցիներին, տեղեկացրել է Mehr-ը։
վահագն,խաչատուրյանը,հանդիպել,է,ուրուգվայի,նախագահ,լուիս,լակալե,պոուի,հետ , Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի հետ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: