ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այս իրավիճակն առաջացրել է ռազմավարական պարալիզ. Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մեր հանրությանը հոգեբանական տեռորի ենթարկող Ալիևի լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու փոխարեն առաջարկում եմ կենտրոնանալ մեր անելիքի վրա։ Եռամյա աղետներից ու արհավիրքներից հետո ի՞նչ պետք է անել ոտքի կանգնելու, սթափվելու, խելքը գլուխը հավաքելու, սեփական ուժերին ապավինելու համար։

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մեր հանրությանը հոգեբանական տեռորի ենթարկող Ալիևի լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու փոխարեն առաջարկում եմ կենտրոնանալ մեր անելիքի վրա։ Եռամյա աղետներից ու արհավիրքներից հետո ի՞նչ պետք է անել ոտքի կանգնելու, սթափվելու, խելքը գլուխը հավաքելու, սեփական ուժերին ապավինելու համար։
 
Մեր հանրությունը քաղաքական ու հոգեբանական կոռուպցիայի մեջ է։ Անբացատրելի, անտրամաբանական վախ ռուսներից, թուրքերից, ադրբեջանցիներից, ու ցանկացած այլ մեկից, որը մեզ հետ ուզում է գործ ունենալ։
 
Այս իրավիճակն առաջացրել է ռազմավարական պարալիզ։ Վախենում ենք զինվել, ռազմավարություն մշակել, ենթակառուցվածք ստեղծել, երկիր պահել։
 
Հայաստանն աշխատում է ռեակտիվ ռեժիմով՝ ընկալում է միայն դրսից եկող որոշ իմպուլսներ, սեփական իմպուլս էլ չի արձակում։
 
Տևական կամ գործնական արձագանք է տրվում հիմնականում Մոսկվայից եկող իմպուլսներին, երբեմն էլ սփյուռքի որոշ մասնավոր նախաձեռնությունների, որոնք ըստ իրենց ներդաշնակ են Մոսկվայի ցանկություններին։ Արդյունքում հողն ավազի պես շարունակում է ոտքերի տակից դուրս սողալ։ Սա պետք է փոխվի։
 
Սփյուռքի ու Հայաստանի ֆինանսական ռեսուրսները պետք է ուղղվեն այդ վախն ու պարալիզը հաղթահարելու և հանրային-պետական ռեաբիլիտացման նպատակին, որի հիմքում է
Հայաստանի անկախությունը ու տարածքային ամբողջականությունը, սեփական ռազմաքաղաքական ու տնտեսական հանձնառությունները սեփական կամքով ընտրելու կամ փոխելու ազատությունը։
 
Հայաստանյան և սփյուռքյան քաղաքական կուսակցությունները պետք է սատարեն այդ նպատակն ու իրենց քաղաքական պայքարն ուղղեն դրա իրականացմանը՝ այդտեղ մրցակցելով միմյանց հետ։
 
Ի՞նչն է մեզ պակասում սա անելու համար։
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: