ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների և էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ հատուկ անդրադարձ կատարելով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հայկական պատվիրակությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019 թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

Կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների և էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ հատուկ անդրադարձ կատարելով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հայկական պատվիրակությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։
 
Պատվիրակությունը ներկայացրել է զեկույցով վերհանված խնդիրների առնչությամբ Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը՝ ըստ ոլորտների: Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Դաշնագրի հոդվածների կիրառման համատեքստում արդարադատության ոլորտում ինչպես 2014-2019 թթ. այնպես էլ 2019-2023 թթ. պետության գրանցած առաջընթացը՝ անդրադառնալով Դաշնագրի հոդվածների օրենսդրական ապահովման և կիրառման, դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի, իրավահավասարության ապահովման, ազգային փոքրամասնությունների իրավունքների անխոչընդոտ իրականացման, քրեակատարողական հիմնարկներում անչափահասների իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման, խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության և մի շարք այլ ոլորտներում կատարված օրենսդրական բարեփոխումներին և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախագծերին։
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: