Ֆուտզալի ընտրանին Եվրոպայի չեմպիոնին զիջեց մեկ գնդակի տարբերությամբ
Հայաստանի ֆուտզալի ընտրանին ՖԻՖԱ Ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի հերթական խաղում Եվրոպայի գործող չեմպիոնին զիջեց մեկ գնդակի տարբերությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Ընտրանին զիջեց մրցակցին 5:6 հաշվով:
Ազգային ընտրանին Էլիտ ռաունդում ոչ մի հաղթանակ չի տարել և մրցաշարային աղյուսակում վերջինն է:
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 10-ին` արտագնա խաղում մրցելով նույն Պորտուգալիայի հետ:
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: