Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։
«Իրանի նավթի նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել Հիրկանի հանքավայրը բացելու համարև այդ ջանքերը դրական արդյունքներ են տվել», - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը։ «3 հազար մետր խորության վրա հայտնաբերվել և հաստատվել են նավթի առնվազն 27 միլիոն բարելի պաշարներ»։
Այս տարվա հուլիսի 5-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ՕՊԵԿ-ի 8-րդ միջազգային սեմինարի ժամանակ ասել էոր Իսլամական Հանրապետությունը ծրագրում է ավելացնել նավթի և գազի արդյունահանումըհաշվի առնելով իր պաշարները և էներգառեսուրսների աշխարհի կարիքըՆախարարն այնուհետ նշել էոր Իրանը նավթ է արդյունահանում օրական 3,8 մլն բարել և ավելի քան 1 մլրդ խմ  գազ:
Իրանի տարածքում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների ավելի քան 13%-ըՕՊԵԿ-ի տվյալներով՝ երկրի պաշարները կազմում են առնվազն 208,6 մլրդ բարել։ Հիմնական հանքավայրերը գտնվում են հարավային նահանգներումորոնցից ամենամեծն են Հարավային ՓարսըԱզադեգանը և Արաշը (ալ-Դուրրա), որոնք պարունակում են համապատասխանաբար 18 միլիարդ, 9 միլիարդ և 300 միլիոն բարել պաշարներ: