ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել դեկտեմբերին․ POLITICO

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ կառույցին ապագա անդամակցության շուրջ, պաշտոնական հայտարարությունը սպասվում է դեկտեմբերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրների։

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ կառույցին ապագա անդամակցության շուրջ, պաշտոնական հայտարարությունը սպասվում է դեկտեմբերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրների։
Եվրամիության երկրները Կիևին անդամակցության թեկնածուի կարգավիճակ են շնորհել հունիսին, իսկ նոյեմբերին, ըստ ԵՄ պաշտոնյայի, Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի դաշինքին միանալու պայմանների կատարման հարցում Ուկրաինայի առաջընթացի վերաբերյալ:
Առաջընթացի շուրջ զեկույցն ընդունելուց հետո Եվրահանձնաժողովը հայտարարություն կանի, որից հետո, ըստ աղբյուրներից մեկի, «անդամ երկրների համար շատ դժվար կլինի չասել՝ եկեք բանակցություններ սկսենք Ուկրաինայի հարցով»։
«Սրա շուրջ քաղաքական ճնշումը չափազանց մեծ կլինի, որպեսզի առանձին անդամ երկրներ դիմադրեն: Աշխատանքային ենթադրությունն այն է, որ մինչև դեկտեմբեր Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի բանակցություններ սկսելու մասին», - ասել է նա։
Բանակցությունները սկսելու համար Ուկրաինան պետք է կատարի Եվրահանձնաժողովի կողմից սահմանված յոթ պայմանները, ներառյալ՝ դատաիրավական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը։ Սակայն նույնիսկ եթե բոլոր պայմանները չկատարվեն մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները հավաքվեն գագաթնաժողովի համար, նրանք պետք է քաղաքական հայտարարություն անեն՝ լիազորելով բանակցությունների մեկնարկը։
«Նպատակը դեկտեմբերին քաղաքական համաձայնություն ձեռք բերելն է՝ բանակցություններ սկսելու համար», - պարբերականին հայտնել է մեկ այլ դիվանագետ՝ հավելելով, որ իրավական որոշում կարող է կայացվել մինչև 2024 թվականի սկիզբը։
Իսկ թե ինչ առաջընթաց է Ուկրաինան գրանցել այդ յոթ չափանիշները կատարելու հարցում, ԵՄ պաշտոնյան նշել է, որ այդ առաջընթացը ոգևորող է, և միայն փոքրամասնություններին վերաբերող հատվածն է խնդրահարույց թվում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: