ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական «Ջոմհուրիե Էսլամի» օրաթերթի անդրադարձը հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին

Ռուսաստանի անվստահելիության եւս մի ապացույց

Նկատի ունենալով տարբեր երկրների հետ ունեցած փոխգործակցության նկատմամբ Ռուսաստանի անհավատարմության անցյալը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի խիստ քննադատությունը՝ Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունները չհարգվելու վերաբերյալ, միանգամայն բնական է հնչում: Բայց և, զարմանալի է այն առումով, որ որոշ երկրներ, տեսնելով Կրեմլի վկայագրում օր-օրի ավելի երևան եկող այս դառն իրականությունը, դաս չեն քաղում և դեռ շարունակում են վստահել ռուսներին: Դաշնակցային պայմանագրերի օրինակելի խախտումը, որը ՀՀ Վարչապետի խիստ քննադատությանն է արժանացել, ռուսների անվստահելիության միակ ապացույցը չէ: Այս դեպքը Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների համար ևս կարևոր դասեր է պարունակում:

«Ջոմհուրիե Էսլամի» օրաթերթը գրել է՝ ՀՀ Վարչապետի սուր քննադատությունը ուղղված Ռուսաստանին՝ դաշնակցային պայմանավորվածությունները խախտելու համար, որն ի հետևումն անցյալ շաբաթ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հանրապետության զինված հարձակմանը կատարվեց, մեկ անգամ ևս ապացուցեց Ռուսաստանի ղեկավարների անվստահելիությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բացառիկ ելույթում, որն հեռարձակվում էր ուղիղ եթերով, հայտարարեց, որ Հայաստանը Հայաստանը այլևս որևէ հիմնավոր պատճառ չունի իր անվտանգային համագործակցությունը շարունակելու Ռուսաստանի հետ: Նա Ղարաբաղի ճգնաժամում Կրեմլի որդեգրած քաղաքականությունը աննպատակահարմար համարելով՝ Հայաստանի ժողովրդին դիմելով ասաց, թե՝ անվտանգային դաշինքը Ռուսաստանի հետ մինչ օրս անօգուտ, իսկ Հայաստանին հովանավորելու ուղղությամբ այդ երկրի ձեռնարկած քայլերը անբավարար են եղել:

ՀՀ վարչապետը Ռուսաստանին մեղադրելու ուղղությամբ այսքանով չբավարարվեց և հարցականի տակ տարավ ԽՍՀՄ-ից անջատված հանրապետությունների և Ռուսաստանի հավաքական անվտանգության դաշինքը, շեշտելով թե՝ Հայաստանի ազգային շահերի ու անվտանգության պաշտպանության գործում դաշինքի անդամ երկրների (Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ երկրների և Ռուսաստանի) ռազմական-անվտանգային գործիքակազմը անգործունակ է: Նա նույնպես ավելացրեց, որ այլևս բոլորի համար Հայաստանում պարզ է դարձել, որ ՀԱՊԿ-ի և Հայաստան-Ռուսաստան քաղաքական ու ռազմական դաշինքի գործիքակազմերը բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունը ապահովելու համար: Հայաստանը պետք է այնպիսի դաշնակիցների հետ իր համագործակցությունը շարունակի, որոնք պատրաստ կլինեն փոխադարձ քայլեր վերցնել և Հայաստանի շահերը պաշտպանել:

Սա Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին Խորհրդային Միության անդամ երկրների կողմից հնչած ամենասուր քննադատությունն է: Իհարկէ, այդ առումով բնականաբար առանձնանում է Ուկրաինան, որը Ռուսաստանի ռազմական ոտնձգությունների հետևանքով արյունահեղության, ավերածությունների ու ծանր վնասների ենթարկվելով, Կրեմլի դեմ բարձրաձայն գոռում է, այնուամենայնիվ, Հայաստանի Վարչապետի քննադատական խոսքերը Ռուսաստանի դեմ աննախադեպ էին:

Քաղաքական ու միջազգային հարաբերությունների պրակտիկայում, նկատի ունենալով ռուսների կողմից Հայաստանի հետ ունեցած դաշինքի խախտումը և Բաքվի ռազմական սպառնալիքների դեմ Հայաստանին չհովանավորելը, այդ պետությունը անվստահելի է համարվում: Ռուսները, ավելի ստույգ՝ Կրեմլում նստածները անգամներ խախտել են նման պայմանավորվածությունները և այս առումով երկար անցյալ ունեն: Հենց մի ամիս առաջ էր, որ հրամանատար Վագներին, Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում ռուսներին ցուցաբերած աջակցությամբ հանդերձ, սպանեցին նրա ինքնաթիռի կործանումով:

Իրանի հանդեպ ևս, թե՛ ցարական, և թե՛ խորհրդային և ետխորհրդային շրջաններում, ռուսները ազնիվ չեն եղել: Իրանի որոշ տարածքների գրավումը, «Թուդեհ» կուսակցության ստեղծումը և նրանց հովանավորելը մինչև Իսլամական Հանրապետության դեմ զինյալ հեղաշրջման իրականացնելը, ռուսների պատմության սև կետերն են: Իրանին պարտադրված պատերազմի ընթացքում ևս, դրանով հանդերձ, որ Սադդամ Հուսեյնը և Իրաքի «Բաաս» կուսակցությունը վայելում էին Ամերիկայի և Եվրոպայի լիարժեք հովանավորությունը, ռուսները ևս նրանց ապահովում էին անհրաժեշտ սպառազինությամբ՝ Իրանի դեմ հարձակում կատարելու և Իրանի ժողովրդի դեմ ոճրագործություններ իրականացնելու համար:

Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած անմարդկային սանկցիաների մեջ ևս ռուսները շարունակ իրենց շահերով են առաջնորդվել, և իրենց գրպանները լցնելը գերադասել են Իրանի ժողովրդի շահերին: Առավել ևս, իրանական եռյակ կղզիների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի և Պարսից Ծոցի Համագործակցության Խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների անհիմն հավակնության հաստատման ուղղությամբ, այն էլ այնպիսի ժամանակներում, երբ Իրանի հետ ռուսների բարեկամության ձայնը խլացնում էր բոլորին, Կրեմլի ղեկավարների անվստահելիության պարզ օրինակներից են: Նրանք Ուկրաինայի դեմ պատերազմում ևս փորձեցին վարկաբեկել Իրանին:

Նկատի առնելով Ռուսաստանի ՝ այլ երկրների հանդեպ նմանօրինակ անհավատարիմ լինելու փաստը,  Հայաստանի Վարչապետի այդքան խիստ քննադատությունը միանգամայն բնական է հնչում: Տարօրինակն այն է, որ որոշ երկրների ղեկավարներ դասեր չեն քաղում այդ դառն իրականությունից ու դավաճանությունից, որն ամեն օր տեսնում են Կրեմլի կողմից, որը և Հայաստանի վարչապետի կողմից քննադատվում է,  և դարձյալ վստահում են ռուսներին:  Այս փաստից պիտի դասեր քաղեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարները:  

Թարգմանեց՝ Քարմեն Ազարյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: