ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում

Հայաստանի երկու հավաքականներին բացի մեդալներից հաջողվեց նվաճել օլիմպիական խաղերի 5 ուղեգիր։

Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մեր ըմբիշների ելույթը կարելի է համարել բավարար։ Հայաստանի երկու հավաքականներին բացի մեդալներից հաջողվեց նվաճել օլիմպիական խաղերի 5 ուղեգիր։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ, նվաճեց եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին։ Ալեքսանյանը դուրս գալով եզրափակիչ ապահովել օլիմպիական ուղագիրը։ Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին: Կիսաեզրափակչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով առավելության էր հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը աշխարհի աջանությունում արժանացավ բրոնզե մեդալի 77 կգ քաշայինների որոշիչ գոտեմարտում նա 9։7 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։
Ամոյանը ևս Փարիզի 2024 թվականի ուղեգիր նվաճեց։ Երեկ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց նաև Սլավիկ Գալստյանը։ Մասնավորապես, 67 կգ քաշային կարգի բրոնզե համար գոտեմարտերում պարտություն կրած մարզիկները միմյանց միջև գոտեմարտեր անցկացրին: Գալստյանը մրցեց ղրղզ մարզիկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 0:7 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում: Ավելի վաղ օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել նաև մեր ազատ ոճային ըմբիշները։ Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5։1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն նվաճելով մեդալ ապահովեց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Թևանյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 12։2։ Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը վերջին վայրկյաններին զիջել է Կուբայի ներկայացուցչին՝ 9։10:Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալներ էր նվաճել նաև մինչև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը։
 
Վերջինս կարիերայում երրորդ անգամ դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր ու նաև Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովեց: վճռորոշ գոտեմարտում Հարությունյանը 11:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ:Հարությունյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14։3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11։0) նկատմամբ՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել և 10:0 հաշվով առավելության հասել չինացի Վանհաո Ժոուի նկատմամբ:
 
Այսպիսով, այս պահին Հայաստանն արդեն ունի 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի 6 մասնակից։ Նրանք են՝ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը, Սլավիկ Գալստյանը:
 
 
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: