Ռոնալդուն հյուրանոցի պատուհանից իրանցի ֆանատներին խնդրել է չաղմկել եւ թույլ տալ իրեն քնել
Իրանի մայրաքաղաք Թեհրանում այս գիշերը Ռոնալդուի ֆանատները շարունակել են հյուրանոցի պատուհանների տակ երգել ու պարել՝ վանկարկելով պորտուգալացի հարձակվողի անունը։
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» Թեհրան է ժամանել է իրանական «Պերսեպոլիսի» դեմ ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղին։
38-ամյա Ռոնալդուին հյուրանոցի պատուհանից իրանցի ֆանատներին խնդրել է չաղմկել եւ թույլ տալ իրեն քնել։
Ֆանատների ամբոխի հետ խնդիր չունենալու համար «Ալ Նասրը» չեղարկել էր նախախաղային մարզումը։
«Պերսեպոլիս» - «Ալ Նասր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: