Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ

Հյուրերը հետաքրքրվել են Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի թեմից՝ հավելելով, որ թեմակալ առաջնորդն իր օրհնանքի և երախտիքի խոսքն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին՝ Արցախի հարցով մտահոգված լինելու համար: Հյուրերը հետաքրքրվել են Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:
Քննարկվել են նաև Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր:
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:
Նմանատիպ Լուրեր

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմը՝ Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին
Եվլախում ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները:

5 օրում 84000 հայ լքել է Արցախը․ Le Figaro-ի փոխտնօրենի մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է.

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։