ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Դպրոցի տնօրեններից մինչև գիտնականներ ու գյուտարարներ․ Կարապետյաններ

Կոտայքի մարզում գտնվող Ձորաղբյուր գյուղի բնակիչներն այստեղ էին եկել 1828 թ․-ին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Կարապետյանները Սալմաստ գավառի գերդաստաններից էին, որոնք եկել էին այստեղ և զբաղվում էին այգեգործությամբ, բայց նաև գրաճանաչություն էին սովորեցնում իրենց գերդաստանի անդամներին և գյուղացիներին։

Նրանք ապրել են Ձորաղբյուրում, եղել են ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, իսկ նրանց երրորդ սերնդի երիտասարդները, ստանալով քիմիկոսի և ուսուցչի որակավորում, շարունակել են իրենց կրթությունը Գերմանիայում, դարձել քիմիական գիտությունների դոկտոր, իսկ այժմ աշխատում են Քյոլնում՝ քիմիական արտադրությունների ոլորտում, մի շարք նորարարությունների հեղինակ են։
 
 
Կոտայքի մարզում գտնվող Ձորաղբյուր գյուղը հնում կոչվել է Տաճարապատ, հավանաբար այն պատճառով, որ շրջապատված է եղել «Պատվար» ամրոցի հնամյա ավերակներով։ Այս գյուղի բնակիչներն այստեղ էին եկել 1828 թ․-ին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Կարապետյանները Սալմաստ գավառի գերդաստաններից էին, որոնք եկել էին այստեղ և զբաղվում էին այգեգործությամբ, բայց նաև գրաճանաչություն էին սովորեցնում իրենց գերդաստանի անդամներին և գյուղացիներին։
 
 
Դարա Կարապետյանը վերցնում է եղբորը պատկանող մարագի մի հատվածը և դարձնում դասասենյակ, այստեղ ծավալում կրթական աշխատանքներ, ապա հիմնում դպրոց, որտեղ գալիս են կրթվելու նաև մոտակա գյուղերի երեխաները։ Հենց Դարա Կարապետյանի որդին էր Վահունի Կարապետյանը, որը, ավարտելով Երևանի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը, գալիս է հայրենի Ձորաղբյուր, դառնում ուսուցիչ, հետո ղեկավարում է դպրոցը, հիմնում է դպրոցին կից մի այգի, որտեղ դպրոցականներն աշխատում էին, սովորում այգեգործություն և տիրապետում բուսական աշխարհի ապրելու գաղտնիքներին։
 
 
Վահունի Կարապետյանը շատ բարեխիղճ էր իր աշխատանքում և չէր գամվում միայն տնօրենի աթոռին։ Անհանգիստ էր, մշակում էր դպրոցամերձ այգին, խստապահանջ էր։ Նրա երեխաները, ինչպես և բոլոր աշակերտները, պետք է լինեին պարտաճանաչ, աշխատասեր, ճշտապահ։ Երբեմն, երբ բարկացնում էին, կարող էր նաև ապտակել՝ պատմում է որդին՝ Ամատունին։
 
 
Վահունի Կարապետյան
 
 
Վահունու կինը՝ Լաուրա Հարությունյանը, դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր։ Վահունի Կարապետյանը 35 տարի աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Նա իր անձնական ծանոթությունները նույնիսկ ծառայեցնում էր դպրոցի շահերին, հիմնում   աշակերտների համար շատ օգտակար ուսումնական խմբակներ, ինչպես, օրինակ, մեքենա սիրողներինը, որտեղ տալիս էին նաև վարորդական վկայական։
 
Ամատունին, ինչպես և քույրերը և դպրոցից շատերը, լավ էին տիրապետում քիմիա առարկային։ Սկզբում Ամատունին աշխատեց որպես ուսուցիչ, հետո մտափոխվեց, սակայն Մարինեն հայրիկից հետո ստանձնեց դպրոցի տնօրենի պաշտոնը։ Նա էլ շարունակում էր աշխատել նույն ոգով ու նվիրումով, ինչպես հայրը։ Մարինեն պատմում է, թե ինչպես էր դպրոցը պատրաստվել գյուղական կյանքին նվիրված փառատոնին, երբ լսեցին 44-օրյա պատերազմի բոթը, և ինչպես իրենց հերոս տղաներին ճանապարհեցին Արցախ։    
 
 
Մարինե Կարապետյան
 
 
Հայրենապաշտ գերդաստանում ընդունված է որդիներին կոչել հայրենասեր իշխանների անուններով։
 
Ամատունու որդիները՝ Գնունի և Վահունի Կարապետյանները, քիմիական գիտությունների դոկտորներ են։ Գնունին գտնում է, որ իր հաջողությունների համար պարտական է նաև պապին, քանի որ նա է հիմնականում սերմանել իր մեջ գիտության նկատմամբ սերը, օգնել, որ ճանաչի կենսաբանական և քիմիական երևույթները։
 
 
Կարապետյանների գերդաստանը
 
 
Գնունին դոկտորական թեզը պաշտպանել է Գերմանիայի Ռոստոկ քաղաքում։ Գիտնականն այսօր աշխատում է Քյոլնի քիմիական արտադրության ոլորտում, որտեղ նրա նորարարությունները ընդունել և գնել են բժշկական, մեքենաշինական, շինարարական, այլ արտադրական ծառայություններ` պատմում է Գնունին, որն այս օրերին գտնվում էր հայրենի Ձորաղբյուրում։
 
 
Գնունի Կարապետյան
 
 
Կրտսեր Վահունին նույնպես գիտական թեզը պաշտպանել է Ռոստոկում և դարձյալ մի շարք նորարարությունների հեղինակ է։ Նա ևս մանկավարժական ու ուսումնական ծրագրեր է իրականացնում գերմանական այս քաղաքում և համագործակցում տարբեր կազմակերպությունների հետ։
 
Հայաստանի այս զով ու գեղեցիկ վայրի՝ Ձորաղբյուրի միակ դպրոցը ուսուցիչների և բնակիչների ցանկությամբ կոչվել է Վահունի Կարապետյանի անվամբ՝ ի պատիվ   նվիրյալ տնօրենի։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: