Իրանական կողմի գործողություններն այս պահին ուղղված են տարածաշրջանում հնարավոր ռազմական բախումը կանխելուն. իրանագետ

Իրանի հարաբերություններն Իրաքի հյուսիսային շրջանում տեղակայված քրդական զինված խմբավորումների հետ շարունակում է լարված մնալ։ Իրանը քրդական զինված խմբավորումներից պահանջել է մինչև սեպտեմբերի 19-ը զինաթափվել և դադարեցնել հարձակումներն Իրանի դեմ։
Civic.am-ը իրանագետ Ժաննա Վարդանյանից հետաքրքրվեց՝ տարիներ շարունակ չկայունացող այս իրավիճակը ի՞նչ հանգուցալուծում կստանա Իրանի սահմանած վերջնաժամկետի ավարտից հետո, եթե քրդերը չզինաթափվեն, և արդյոք քուրդ զինյալները չե՞ն գործում Իրաքի կառավարության հրահանգով։
«Քուրդ զինյալները չեն գործում Իրաքի կառավարության հրահանգավորմամբ՝ դա սեփական որոշումների արդյունք է՝ հաշվի առնելով, որ Իրաքյան Քրդստանը նաև որոշակի անկախություն ունի, և Իրաքի իշխանությունների հետ կապն այդքան էլ միանշանակ չէ։ Խոսքն այն խմբավորումների մասին է, որոնք Իրանից են տեղափոխվել Իրաք»,- ասաց իրանագետն ու հավելեց. «Վերջին տարիներին միշտ էլ տեսել ենք, որ Իրանը պարբերաբար ռազմական հարվածներ է հասցնում այդ քուրդ զինյալների դիրքերին՝ պատճառաբանելով, որ նրանք տարբեր գործողություններ են կազմակերպում Իրանի դեմ։ Իրանն այս խնդիրը միշտ բարձրաձայնել է Իրաքի կառավարության հետ իր շփումներում, և վերջին պայմանավորվածությունն այն է, որ Իրաքի կառավարությունը պետք է զինաթափի քուրդ զինյալներին»։
Իրանագետի խոսքով՝ ինչպես հայտարարել են Բաղդադից՝ արդեն սկսել են քուրդ զինյալներին զինաթափելու գործընթացը, բայց եթե վերջնաժամկետն ավարտվի, և քուրդ զինյալների զինաթափումն ավարտված չլինի, ու նրանք շարունակեն Իրանի համար անհանգստություն ներկայացնել, ապա Իրանը շարունակելու է պարբերաբար հարվածներ հասցնել այդ խմբավորումների դիրքերին, սակայն ավելի լայն գործողություններ ակնկալել պետք չէ: «Զինված խմբավորումների նպատակը Իրանում անջատողականության հասնելն է՝ Իրանի Քրդստանի անջատումը Իրանի տարածքից, բայց այս պահին կարճաժամկետ գործողություններ են իրականացվում Իրանի իշխանությունների դեմ, քանի որ ավելին գնացող գործիքակազմ չունեն»,- նշեց իրանագետը։
Հարցին՝ Իրաքի կառավարությո՞ւնն է թույլ, որ այսքան տարի չի կարողանում զինաթափել քրդերին, թե՞ քուրդ խմբավորումներն են մեծաքանակ, և կարո՞ղ ենք բացառել, որ Իրաքի իշխանությունների հետ այդ խմբավորումները ներքին համաձայնություն չունեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարզապես Իրաքյան Քրդստանի նկատմամբ Բաղդադի վերահսկողությունը ընդհանուր առմամբ թույլ է, և չկան հստակ մեխանիզմներ ու սահմանափակումներ, այդ պատճառով էլ այդ խմբավորումները կարողանում են գործունեություն ծավալել։ Չեմ կարծում, որ Իրաքի կառավարությունը համակարգումներ է իրականացնում քուրդ զինյալների հետ Իրանի դեմ գործողությունների հարցում»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ հայտարարեց, որ Ադրբեջանի զորքի ու զինտեխնիկայի կուտակումներ կան հայ-ադրբեջանական սահմանին, և իրադրությունը լարված է։ Իսկ Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին օրերս հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի վերջին զարգացումներով որևէ առանձնահատուկ իրադարձություն չեն կանխատեսում՝ միաժամանակ ընդգծելով, որ Իրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի։ Իրանագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պատրաստ Իրանն անել, եթե Ադրբեջանն այնուամենայնիվ ռազմական գործողություն սկսի Հայաստանի դեմ։
«Իրանական կողմի գործողություններն այս պահին առաջին հերթին ուղղված են նրան, որպեսզի կանխեն հնարավոր ռազմական բախումն ու էսկալացիան։ Իրանն իր հորդորներում, հայկական և ադրբեջանական կողմի հետ իրականացվող հեռախոսազրույցներում շարունակելու է վերահաստատել իր դիրքորոշումը և իր ակտիվությամբ փորձում է նպաստել, որպեսզի տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իսկ թե հնարավոր հայ-ադրբեջանական էսկալացիայի ժամանակ ի՞նչ վարքագիծ կդրսևորի Իրանը, ի՞նչ գործողություններ կանի՝ հստակ կանխատեսում անել հնարավոր չէ»,- պատասխանեց Ժաննա Վարդանյանը։
Սեպտեմբերի 11-ից ընթացող հայ-ամերիկյան զորավարժությունների վերաբերյալ, Ռուսաստանից բացի, նաև Իրանն է բացասաբար արտահայտվել։ Հայ և ամերիկացի զինծառայողների զորավարժանքներին հետևելու համար Հայաստան են ժամանել նաև ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ՝ ԱՄՆ-ի 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։
Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը։ Իրանագետից հետաքրքրվեցինք՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները կարո՞ղ են խաթարել հայ-իրանական հարաբերությունները։
«Ամեն դեպքում Իրանի մոտեցումը շատ բացասական է, եթե հայկական կողմը շարունակի խորացնել Արևմուտքի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, և նաև ռազմական բաղադրիչը դրանում ավելի ցայտուն լինի, բնականաբար դա ավտոմատ ազդելու է նաև իրանական կողմի վերաբերմունքի վրա»,- ասաց իրանագետն ու տեսակետ հայտնեց, որ Իրանում անվստահություն կառաջանա հայկական կողմի նկատմամբ։
Դիտարկմանը՝ երբ ԵՄ դիտորդները պետք է տեղակայվեին Հայաստանում՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանը, Իրանն այդ ժամանակ էլ բացասաբար արտահայտվեց, ի՞նչ փոխվեց հայ-իրանական հարբերություններում՝ որևէ բացասական ազդեցություն թողե՞ց ԵՄ դիտորդների տեղակայումը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Բացասական ազդեցության մասին մենք կարող ենք խոսել լայն կտրվածքով՝ ԵՄ դիտորդների տեղակայումն ընդամենը մեկ տարվա հարց է, և այդ մեկ տարվա ընթացքում հնարավոր բացասական հետևանքների մասին դժվար է հստակ մատնանշումներ անել, բայց որ Իրանը դեմ է՝ դա փաստ է, օրինակ՝ իրանական մամուլի մակարդակով սկսում են ավելի շատ խոսել այն մասին, որ այս ամեն ինչը կարող է նաև Իրանի դեմ գործողություն լինել ծրագրված, որին մասնակցություն է ունենում նաև Հայաստանը, խոսվում է, որ Հայաստանն արևմտամետ է, և դա կարող է բացասաբար ազդել Իրանի վրա»: Մեր զրուցակիցը հավելեց, որ հետագա զարգացումները կախված են Հայաստանի քայլերից։
Հարցին՝ ի՞նչ ձևով կարող է բացասաբար ազդել, Իրանում կա՞ մտավախություն, որ կարող է Հայաստանը ներգրավվել Իրանի դեմ պատժամիջոցներին, Ժաննա Վարդանյանն արձագանքեց. «Հարցը պատժամիջոցները չեն, այլ այն, որ ցանկացած արտատարածաշրջանային ուժի ներկայությունը հարևան երկրում իրանական կողմը դիտարկում է որպես իր դեմ ուղղված գործողություն։ Իրանի համար կարևոր է այն, որ արտատարածաշրջանային ուժերը՝ հատկապես ռազմական ուժերն իրենց հարևանությամբ ներկայություն չունենան»։
Իրանում իրավապահներն ավարտել են Ադրբեջանի դեսպանատան դեմ դեռևս հունվար ամսին իրականացված զինված հարձակման քննությունը։ Գործով մեկ մեղադրյալ կա, որի հարձակումը դեսպանատան վրա՝ ադրբեջանցի աշխատակցին սպանելը, որակվել է ոչ թե քաղաքական, այլ կենցաղային պատճառներով պայմանավորված։ Իրանագետից հետաքրքրվեցինք՝ Իրանի կողմից իր քաղաքացու դեմ դատավարական գործընթաց սկսելը կմեղմացնի՞ Իրան-Ադրբեջան հարաբերությունները։
«Ի սկզբանե հայտարարվել էր, որ խնդիրը անձնական էր, քանի որ Իրանը չուներ որևէ տեսակի շահագրգռվածություն Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կազմակերպելու և առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրելու համար։ Դա պարզապես պատահականություն էր, որը պատահեց այնպիսի շրջանում, երբ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված էին»,- պատասխանեց Ժաննա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու համար, մինչդեռ այն, որ հանցագործությունն անձնական հողի վրա էր կատարված՝ երևում էր հենց նույն օրը, երբ այդ անձի հետ իրանական լրատվամիջոցները հարցազրույցներ ունեցան, ինչպես նաև նրա տված ցուցմունքներից։
Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Լուրեր

Հայոց ցեղասպանություն 2023-ին. Օկամպոն անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին
ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի դեմ սկսված տեղեկատվական հիբրիդային պատերազմը նոր չէ, այն ծրագրված առաջ է ընթանում դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն ընդունել է հստակ որոշում, այն է՝ Հայաստանն անկախություն ու ազատություն չի կարող ունենալ։

ՌԴ–ն լվացել է ձեռքերը. Իսկանդարյանը` Ղարաբաղի իրավիճակում ռուսական կողմի դերակատարության մասին
Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի վարքագիծը ղարաբաղյան հարցում կարելի է բնութագրել «ձեռքերը լվացել է» բառերով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Փորձագետը հայտարարել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում քաղաքականություն չունի, Թուրքիան նրան դուրս է մղում տարածաշրջանից
Ռուսաստանի քաղաքականությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններից, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/opinion/656213/ © 2023 Armenia Today

Քաղաքական ժե՞ստ, թե՞ վտանգավոր քայլ․ հայ-ամերիկյան վարժանքները՝ Մոսկվայի անհանգստության առիթ
Սեպտեմբերի 11-ից մեկնարկող հայ-ամերիկյան տասնօրյա զորավարժությունները թեև խաղաղապահ առաքելություն տրամաբանության շրջանակում են, սակայն արդեն բազմաթիվ անհանգստությունների ու մտահոգությունների առիթ են դարձել։

Ինչու է Էրդողանը որոշել զանգել Նիկոլ Փաշինյանին, ինչ զարգացումների կարելի է սպասել. մանրամասնում է քաղաքագետը
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի նկատառմամբ՝ ԼՂ-ում նախագահական ընտրության տեսքով տեղի է ունեցել ռուսական հեղաշրջում, և ԼՂ-ն այլևս ռազմաքաղաքական իմաստով Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ է: Նա նկատում է, որ այս իրավիճակը բազմաթիվ իրողություններ է փոխում և՛ տարածաշրջանում, և՛ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, և՛ ընդհանրապես ԼՂ հարցի համատեքստում: