Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սամվել Սարգսյանի հարազատներին և գործընկերներին», - ասված է Հայաստանի թատերական գործիչների միության տարածած հաղորդագրության մեջ։
Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971 թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88 թթ. աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ. Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:
Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984), «Մարիամ» (2005), «Փեսացուն կրկեսից» (2011), «Սուպեր մամա» (2014) ֆիլմերում, ինչպես նաեւ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաչվող հետքեր», «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի Վարդը» հեռուստասերիալներում:
2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Նմանատիպ Լուրեր
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։