Եղիսաբեթ II-ի մահվան առաջին տարելիցին արքունիքը մինչ օրս չհրապարակված լուսանկար է տարածել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պաշտոնական ուղերձ է ձայնագրել, ինչպես նաև տարածվել է թագուհու՝ նախկինում չհրապարակված մի լուսանկար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ն։
Չարլզ III-ը խոսել է այն հատուկ տեղի մասին, որ հանգուցյալ թագուհին մեկընդմիշտ զբաղեցրել է մարդկանց սրտերում և պատմության մեջ։
«Նորին մեծության մահվանից և իմ գահակալությունից մեկ տարի անց մենք մեծ սիրով հիշում ենք նրա երկար կյանքը, անձնվեր ծառայությունը և այն ամենը, ինչ նա նշանակում էր շատերիս համար», - ասել է թագավորը։
Արքունիքը նաև առաջին անգամ հրապարակել է թագուհու գունավոր լուսանկարը, որն արվել է 1968 թ․-ին լուսանկարիչ Սեսիլ Բիթոնի կողմից այն ժամանակ, երբ նկարվում էր 42- ամյա թագուհու դիմանկարը։
Եղիսաբեթ II թագուհին մահացել է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։ Դրանից մի քանի ամիս առաջ թագուհին տոնել էր գահակալության 70-ամյա պլատինե հոբելյանը։
Նմանատիպ Լուրեր
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։