ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տարածաշրջանային համակեցության փնտրտուքները 1920-ականներին

1920-1921թթ. հարավկովկասյան երեք հանրապետությունները խորհրդայնացվեցին։ Խորհրդայնացած երեք պետությունների կառավարող շրջանակները՝ ՀՅԴ, Մուսավաթական, մենշևիկյան, բռնեցին էմիգրացիայի ուղին։ Տարածաշրջանից դեպի եվրոպական էմիգրացիայի ուղին էին բռնել հյուսիսկովկասյան քաղաքական գործիչները։ Էմիգրացիայում գտնվող այդ ուժերը ամենևին էլ չհրաժարվեցին ազգային խնդիրների ուղղությամբ մտածելուց և գործելուց։


Անկախության հռչակումից հետո արտաքին քաղաքականության ոլորտում  Հայաստանի Հանրապետության առաջ շարունակաբար ծառացել են արտաքին քաղաքական տարբեր մարտահրավերներ։ Հիմնական խնդիրը դաշնակցային հարաբերությունների կառուցումն է։ Արդի աշխարահակարգը ինտեգրացիոն աշխարհակարգ է, ուստի Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի տարածաշրջանային ընդհանուր շահերի և փոխշահավետ գործակցության վրա։ Հայաստանի անկախացումից հետո կարծիքներն այդ առումով միասեռ չեն եղել և հիմա էլ չեն։ Հայ-հասարակական քաղաքական միտքը ուժային որևէ կենտրոնի ուղղությամբ կողմնորոշման ուղեգիծն ընտրելու մարտավարությունը կիրառել է 20-րդ դարի 1-ին հայկական անկախ պետության՝ 1918թ. հռչակված ՀՀ-ի ժամանակներից։ Դրանով հանդերձ՝ առկա է նաև որևէ ուժային կենտրոնին ինտեգրվելու մղումներից զատ՝ տարածաշրջանային համագործակցության մոդել ստեղծելու փորձառություն։ Անցած հարյուրամյակում կովկասյան ժողովուրդներն արդեն ունեցել են նման փորձառություն։ 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում ստեղծվեց Անդրկովկասյան Սեյմը, որը միավորում էր հարավկովկասյան երեք ժողովուրդներին՝ վրացիներին, հայերին և կովկասյան թաթարներին։ Սակայն իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ Անդրկովկասյան Սեյմը կենսունակ չէր։ Եվ առաջին հերթին դա պայմանավորված էր ոչ միայն արտաքին ազդեցություններով, այլև ներքին հակասություններով և ոչ միասնական դիրքորոշումներով։
Դա հանգեցրեց 1918թ. Հարավային Կովկասում երեք նոր պետությունների կազմավորմանը։ Երկամյա անկախության այդ շրջանը, հագեցած ռազմաքաղաքական անցուդարձերով, զգալի հակասութենական բեռ թողեց տարածաշրջանի նորակազմ պետությունների հարաբերություններում։ Նորակազմ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների առջև ծառացել էր նախկին Ռուսական կայսրության վարչաքաղաքական ժառանգության խնդիրներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը։ Հենց դա կանխորոշեց երկամյա կարճ ժամանակամիջոցում երկու պետությունների հարաբերությունների ընդհանուր բնութագիրը։ Այստեղ առկա էր նաև արտաքին միջամտության խնդիրը Օսմանյան կայսրության կողմից, որը կովկասյան տարածաշրջանում մուսուլմանական գործոնի քաղաքական ակտիվացման շնորհիվ տեսնում էր կայուն հող սեփական ներկայության ապահովման համար։ Ռուսաստանում ինքնակալության  տապալումը  միանգամից  զարկ  տվեց  ազգային  շրջաններում  քաղաքական կազմակերպությունների  ի հայտ  գալուն:  Առանձնապես  դա  սուր  զգացվեց  հատկապես  մուսուլմանական  միջավայրում: Կայսրության  բոլոր  մուսուլմանական  շրջաններում  ակտիվորեն  սկսեցին  ստեղծվել  տարբեր  իսլամական կուսակցություններ, կոմիտեներ, խորհուրդներ:  Որոշ  տեղերում  դրանց  գլուխ  կանգնեցին  մոլլաները,  որոշներում` հասարակական  գործիչները  և  զինվորականները։ Հարկ  է  նկատի  առնել,  որ  արդեն  մուսուլմանական  շրջաններում  զգացվում   էր   քաղաքական  ակտիվության  աճին  համընթաց  նաև  ազգայնականության  սկզբնավորում  և  ինքնության  գիտակցում` թեկուզ և  որոշակի  կրոնական  երանգավորմամբ: Շուտով վերահաս խորհրդայնացումն Ադրբեջանում խթանելու էր ազգային ինքնագիտակցության ձևավորման պրոցեսի սկզբնավորումը։ 
1920-1921թթ. հարավկովկասյան երեք հանրապետությունները խորհրդայնացվեցին։  Խորհրդայնացած երեք պետությունների կառավարող շրջանակները՝ ՀՅԴ, Մուսավաթական, մենշևիկյան, բռնեցին էմիգրացիայի ուղին։ Տարածաշրջանից դեպի եվրոպական էմիգրացիայի ուղին էին բռնել հյուսիսկովկասյան քաղաքական գործիչները։ Էմիգրացիայում գտնվող այդ ուժերը ամենևին էլ չհրաժարվեցին ազգային խնդիրների ուղղությամբ մտածելուց և գործելուց։ 
Դեռևս 1921թ. ամռանը կովկասյան էմիգրացիայիմոտ ի հայտ եկավ կովկասյան ժողովուրդների միջև համագործակցության գաղափարը՝ միտված տարածաշրջանի անկախությանը։ Այս գաղափարի առանձնահատկությունը նրանում է, որ երկու տարվա՝ 1918-20թթ. անկախ պետականությունների փուլում միմյանց հետ ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ (Լեռնային Ղարաբաղի խնդիրը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, 1918թ. աշնանային պատերազմը ՀՀ-ի և Վրաստանի միջև), արդեն էմիգրացայի փուլում առաջ քաշվեց Կովկասի անկախության համար համագործակցության գաղափարը։  1921թ. հունիսի 10-ին Փարիզում ստորագրվեց կովկասյան պետությունների միության դեկլարացիան, որը հայկական կողմից ստորագրեց Ավետիս Ահարոնյանը։  Այս դեկլարացիան սկզբբնավորեց «Պրոմեթևս» շարժումը, որը տարընթաց ակտիվությամբ շարունակվեց մինչև երկրորդ աշխարհամարտի ավարտը։ Այս շարժման մեջ ընդգրկված էին վրացիներ մենշևիկ Նոյ Ռամիշվիլին, ազգային-դեմոկրատ Գ. Գվազավան, Ա. Չխենկելին, ադրբեջանցիներ մուսավաթական Մ.Է. Ռասուլ Զադեն, ազգային-դեմոկրատ Խոսրով բեկ Սուլթանովը, Ա. Թոփչիբաշևը, Հյուսիսային Կովկասի քաղաքական էմիգրացիայի ներկայացուցիչներ Հ. Բամմաթը, Ա. Չերմոևը։  Ըստ շարժման ծրագրի՝ նախատեսվում էր ստեղծել Կովկասյան համադաշնային սկզբունքով անկախ պետություն՝ Ազգերի լիգայի ներքո։   Ըստ այդմ՝ այդ պետությունը պետք  է ունենար միասնական արտաքին քաղաքականություն, միացյալ ճակատ պաշտպանության գործում, այսինքն՝ միացյալ ռազմական ոլորտ,  միասնական ֆինանսադրամական համակարգ, հաղորդակցության, երկաթուղու,փոստ-հեռագրային միասնական համակարգ։ Ապագա կոնֆեդերացիայի գաղափարախոսներից Խ. Բեկ  Սուլթանովը ապագա պետությունը պատկերացնում էր որպես «Արևելքի Շվեյցարիա»։   Կովկասյան Շվեյցարիայի գաղափարը նույնիսկ գաղափարական մակարդակում մնաց ամորֆ, քանզի դրանում հաշվի չէին առնված որոշ հիմնարար դրույթներ, մասնավորապես, ապագա պետության սահմանների հարցը, ինչպես նաև վրացիների և մահմեդական անդամների միջև առկա հակասությունները։ Այդուամենայնիվ, Էմիգրացիայի համար գաղափարական որոնումներից հետո հրամայական էր կազմակերպվելը։ Քաղաքական կազմակերպության քայլերից մեկն արվեց 1926թ., երբ ստեղծվեց «Կովկասին անկախության» կոմիտեն։   Այդ շրջանում հայկական կողմը, ըստ էության, չէր մասնակցում այդ ձեռնարկներին՝ առկա հակասությունների պատճառով։ Դրանք հիմնականում պայմանավորված էին Հայկական հարցի վերաբերյալ դիրքորոշումներում։  Հայկական կողմի ներկայացուցիչների դիրքորոշումները ցույց էր տալիս, որ նրանք խուսափում էին հետագայի այդ պետական կազմավորումը դիտարկել բացառապես հակառուսաստանյան-հակաբոլշևիկյան պայքարի մասնակցի ծիրում։ Եթե շարժման մնացյալ մասնակիցների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Լեռնականների համար խնդիրը Խորհրդային Ռուսաստանի հետ էր, ապա հայկական կողմի համար դրան ավելանում էր նաև Թուրքիայի հետ հարաբերությունների գործոնը։ Հայկական պատվիրակությունը պահանջում էր նախ լուծել հայկական տարածքային խնդիրները Թուրքիայի հետ, հետո ձեռնամուխ լինել համակովկասյան կոնֆեդերացիայի մարմնավորման հետագա քայլերին։ Հայկական կողմի դիրքորոշումը հավասարակշռող բովանդակություն ուներ։ Կովկասը, տվյալ պատմաշրջանում գտնվում էր երկու տերությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետաքրքրությունների և ազդեցությունների ոլորտում։ Ադրբեջանի, Վրաստանի, Լեռնականների հակառուսական կողմնորոշվածությունն ինքնաբերաբար տեղ էր բացում Թուրքիայի համար։ Այս հարցը բանավեճերի և և քննարկումների գլխավոր թեմաներից էր։ Թուրքիայի հետ մերձեցման կողմնակից էին ադրբեջանական ներկայացուցիչները, մասնավորապես՝ Թոփչիբաշևը։  Հայկական ներկայացուցիչները՝ Ս. Վրացյանը, Ալ. Խատիսյանը, Ռ. Տեր-Մինասյանը հակադարձման հիմնական կռվան էին ընտրում այն փաստարկը, որ Թուրքիայի հետ մերձեցումը իրատեսական չէ, նույնիսկ 1923թ. Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո էլ չի փոխվել թուրքական պետության այլատյաց բնույթը, սուլթանական, երիտթուրքական և հանրապետական Թուրքիան շարունակել և շարունակելու է այլադավան և այլէթնիկ ժողովուրդների հալածման քաղաքականությունը։   Տեսակետների և մոտեցումների հակադրությունը, դրանք մերձեցնելու նախաձեռնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ 1926թ. հետո հայկական էմիգրացիայի, մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցիչները չմասնակցեցին հետագա քննարկումներին և կազմակերպական ձեռնարկներին։  Ի թիվս բազմաթիվ այլ հակասությունների, հիմնական սուր անկյունը, որ հարթել չստացվեց, արտաքին քաղաքական դերակատարների և ուժային կենտրոնների հետ համագործակցության հարցն էր, որին կանդրադառնանք հաջորդիվ։
orbeli.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: