ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նևադայի անապատում տոնախմբության 70 հազար այցելու տեղատարափների պատճառով մնացել է ծուղակում․ Քրիս Ռոքը և դիջեյ Դիպլոն հեռացել են ոտքով

Նևադայի Բլեք Ռոք անապատում «Burning Man» («Այրվող մարդ») ամենամյա 8-օրյա տոնախմբության 70 հազար այցելու մնացել է ծուղակում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևը հեղեղել է տարածքը և մինչև ծնկները հասնող ցեխ առաջացրել։

Նևադայի Բլեք Ռոք անապատում «Burning Man» («Այրվող մարդ») ամենամյա 8-օրյա տոնախմբության 70 հազար այցելու մնացել է ծուղակում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևը հեղեղել է տարածքը և մինչև ծնկները հասնող ցեխ առաջացրել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ի հրապարակումը։
 
Տեղատարափից հետո այցելուներին հրահանգվել է մնալ տեղում, խնայել ջուրն ու սնունդը։ Իշխանությունները հայտնել են, որ տարածքում կար ավելի քան 70 հազար մարդ։ Ոմանք տարածքը լքել են ոտքով։
 
Սեպտեմբերի 3-ի առավոտյան միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ ճանապարհները դեռ փակ են մնում, քանի որ չափազանց ցեխոտ են և անանցանելի։ Ավելին, դարձյալ սպասվում են վատ եղանակային պայմաններ։
 
Ի դեպ, տոնախմբությունից ոտքով հեռացել են նաև ամերիկացի երգիծաբան, դերասան Քրիս Ռոքը և ամերիկացի դիջեյ և պրոդյուսեր Դիպլոն։ Նրանք սոցիալական ցանցերում հայտնել են, որ մի քանի կմ ցեխի միջով քայլելուց հետո ճանապարհին իրենց վերցրել է մի մեքենա։
 
«Burning Man»-ի կազմակերպիչները հայտնել են, որ եթե եղանակը թույլ տա, ապա տոնախմբության ավարտին կայրեն հսկա փայտե մարդու նմանակը, ինչն անում են ամեն տարի։
 
Իշխանությունները նաև հայտնել են տոնախմբության ընթացքում 1 մարդու մահվան մասին՝ հավելելով, որ դա կապված չէ անձրևների հետ։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: