ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ճնշման տակ չէ, որ տվել է. Սամվել Բաբայանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին.

ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ չէ, որ հրաժարական է տվել։

ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը  «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ չէ, որ հրաժարական է տվել։
 
«Երկրորդը՝ անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին մի 10 օր առաջ ասել եմ իմ հարցազրույցներում, որ Հարությունյանը պետք է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ նրան չի սատարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել, և նա պարտադրված է լինելու գնալ: Եվ ստեղծված իրավիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում, չեն նստում և խոսում, դա բերել է ճգնաժամի, և նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ: Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է»,- ասել է Բաբայանը:
 
 
Խոսելով այն մասին, թե կարծիքներ կան, որ հրաժարական տալու համար նախագահին ստիպել են ԼՂ նախկին և ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները, իսկ Հարությունյանը պայմանավորվել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ ու նման որոշում կայացրել՝ Բաբայանը նկատել է․
 
«Ես դրա մասին վերջերս հայտարարությունն էի տարածել, որ Արցախում կողային պայմանավորվածություններ են ձեռք բերվում երեք հոգով, կարելի է և Հայաստանից ոմանք պայմանավորվեն ու Արցախում փոխեն նախագահ, բայց դա ոչ թե Արայիկ Հարությունյանին պարտադրեցին, այլ Հարությունյանն իրենցից մեկն է, դերը տվել են նրան, չկարողացավ մինչև վերջ խաղալ, փոխեցին, բերում են այլ դերակատար։ Արցախի հանրությունը ամսի 8-ին՝ ընտրությունների օրը, պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշումներ կայացնել, դա փաստ է, խնդիրն այն է՝ մենք կարո՞ղ ենք դրան հասնել, թե՞ ոչ, և Արցախում այլևս չեն լինի նման ձևի որոշումներ, սրա մասին պետք է բոլորս մտածենք»։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: