ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, Աղդամի ճանապարհը կարող է հրատապ լուծում լինել մատակարարումների համար. Շառլ Միշել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Շառլ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։ Նրա ջանքերը վերջին շաբաթների ընթացքում, որոնց աջակցում էր Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, առաջնահերթորեն ուղղված էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի կարգավորմանը։
 
«ԵՄ ներկայացուցիչ Կլաարի և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ է եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ապաշրջափակման հարցում լուծում մշակելու համար: Տեղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է, և հրամայական է, որ միջոցներ ձեռնարկվեն տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:
 
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը առաջարկեց փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հետևողականությունը: Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որոնք առաքվելու են այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև ուղեկցող ընթացակարգերը եղել են վերջին քննարկումների կենտրոնում:
 
ԵՄ-ն համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի վճռի, և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար կարող է նաև լինել հրատապ լուծման կոնկրետ և կայուն լուծման մաս: Այս տարրերի քննարկումը սկսվել է 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
 
ԵՄ կողմը նաև ընդգծել է, որ Բաքուն պետք է բացատրի ղարաբաղցի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից նրանց շարժման կարգը։ Զուգահեռաբար, մտքերի փոխանակումները կենտրոնացած էին ղարաբաղցի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման արագ վերականգնման վրա։
 
Ի հավելումն առկա իրավիճակի՝ ԵՄ կողմն ընդգծել է հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար:
 
Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կարևոր կլինի այս առումով։ Պետք է երաշխավորվեն ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ կոնկրետ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ։
 
Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը պետք է վստահություն ձևավորի։ Այդ նպատակով ԵՄ-ն ներկայացրել է այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու համար տեղական մասնակցության տարբեր առաջարկներ:
 
Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում ողջ բնակչության։ Եկել է համարձակ փոխզիջումների ժամանակը, այդ թվում՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո։
 
ԵՄ-ն մասնակցում է այդ ջանքերին, միջազգային այլ խաղացողների հետ միասին, կանոնավոր դեմ առ դեմ շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս վարվել ներկա անկայուն իրավիճակի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: