ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չեմպիոնների Լիգա․ Խմբային փուլի բոլոր մասնակիցները, վիճակահանության զամբյուղները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլը։ Այսպիսով, արդեն հայտնի են խմբային փուլի բոլոր մասնակիցները։

Մրցաշարում հանդես կգան հետևյալ թիմերը․
«Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Նյուքասլ» (Անգլիա)
«Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ռեալ Սոսյեդադ», «Սևիլիա» (Իսպանիա)
«Նապոլի», «Լացիո», «Ինտեր», «Միլան» (Իտալիա)
«Բավարիա», «Բորուսիա», «Լայպցիգ», «Յունիոն» (Գերմանիա)
ՊՍԺ, «Լանս» (Ֆրանսիա)
«Բենֆիկա», «Պորտու», «Բրագա» (Պորտուգալիա)
«Ֆեյենորդ», ՊՍՎ (Նիդեռլանդներ)
«Զալցբուրգ» (Ավստրիա)
«Կոպենհագեն» (Դանիա)
«Յանգ Բոյս» (Շվեյցարիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա)
«Գալաթասարայ» (Թուրքիա)
«Անտվերպեն» (Բելգիա)
«Շախտյոր» (Ուկրաինա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Միայն Իսպանիան ունի 5 ներկայացուցիչ ՉԼ-ի խմբային փուլում։ «Սևիլիան» ուղեգիր է նվաճել՝ նախորդ մրցաշրջանում հաղթելով Եվրոպա լիգայում։

⚽ Վիճակահանությունը
Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2023 թվականի օգոստոսի 31-ին, երեկոյան (20։00)։ Խմբերի կազմը կորոշվի վիճակահանության ժամանակ։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ձևաչափը ստանդարտ է: Թիմերը կընդգրկվեն տարբեր զամբյուղներում, որպեսզի նույն երկիրը ներկայացնող ակումբները չխաղան նույն խմբում։ Նույն առաջնությունը ներկայացնող թիմերը կարող են հանդիպել միայն փլեյ-օֆֆում: Թիմերը նաև բաժանված են տարբեր զամբյուղների՝ ըստ ակումբային վարկանիշի։ Սա ապահովում է թիմերի ավելի արդար բաշխում՝ ըստ իրենց ներուժի: Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին և կավարտվի դեկտեմբերի 13-ին։

1-ին զամբյուղ
«Մանչեսթեր Սիթի»
«Սևիլիա»
«Բարսելոնա»
«Նապոլի»
«Բավարիա»
ՊՍԺ
«Բենֆիկա»
«Ֆեյենորդ»

2-րդ զամբյուղ
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Ինտեր»
«Բորուսիա Դորտմունդ»
«Ատլետիկո»
«ՌԲ Լայպցիգ»
«Պորտու»
«Արսենալ»

3-րդ զամբյուղ
«Շախտյոր»
«Զալցբուրգ»
«Միլան»
«Լացիո»
«Ցրվենա Զվեզդա»
«Բրագա»
«Կոպենհագեն»
ՊՍՎ

4-րդ զամբյուղ
«Յունիոն»
«Լանս»
«Սելթիկ»
«Ռեալ Սոսիեդադ»
«Գալաթասարայ»
«Անտվերպեն»
«Յանգ Բոյս»
«Նյուքասլ»

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչը նշանակված է 2024 թվականի հունիսի 1-ին։ Սա կլինի գլխավոր ակումբային մրցաշարի երրորդ եզրափակիչը, որը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում, և ութերորդը, որը կանցկացվի Լոնդոնում:
Բացի այդ, 2024 թվականի եզրափակիչն Ուեմբլիում կլինի 9-րդն Անգլիայի համար․ այս ցուցանիշով Անգլիան կկրկնի Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ռեկորդները՝ տվյալ երկրում անցկացված ՉԼ-ի եզրափակիչների քանակով:

armsport.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: