Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է   գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո:
Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և  պետության կողմից մատնված է թողտվության:
Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի 4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։
88405_original.jpg (52 KB)
sddefault.jpg (59 KB)
50710.jpg (197 KB)