ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լիխտենշտեյնի արքայազնը և այլ առաջնորդներ պատրաստակամ են օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել ԼՂ

Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում:

«Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, ովքեր համագործակում են այս մարդասիրական առաքելության իրականացման գործում, Նորին Վսեմություն արքայազն Մայքլը, աշխարհի այլ առաջնորդները, պետությունների ներկա և նախկին առաջնորդները պատրաստ ենք անհրաժեշտ ավիափոխադրումներ կատարել Լեռնային Ղարաբաղ, որտեղ արդեն 8 ամսից ավելի է, ինչ 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխա, զրկված է սննդից և դեղորայքից։
 
 
Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավիափոխադրում կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին մի խումբ համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, ներառյալ՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզարշավի մասնակից, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Փոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն և բազմաթիվ այլ մարդու իրավունքների պաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:
 
Կազմակերպվում է միջազգային մարդասիրական ավիափոխադրում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ իրեր կմատակարարի տեղի բնակչությանը և կտարհանի նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում։
 
Նրանց թվում են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք ծանր վիճակում են և շտապ բժշկական օգնություն են պահանջում, որը չի կարող պատշաճ կերպով տրամադրվել շրջափակման պատճառով։
 
Միևնույն ժամանակ, մինչ ճանապարհը մնում է արգելափակված, մարդասիրական օդանավը պետք է օգնի տեղի բնակչությանը գոյատևել: Ստեփանակերտում արդեն գործում է օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։
 
Այն միջազգային համայնքի կողմից լրացուցիչ ջանք չի պահանջի, բացառությամբ՝ օդային փոխադրումների պահպանումն ու անվտանգության ապահովումը:
 
Ներկայումս կոչ է արվել Պարենի համաշխարհային ծրագրին (WFP) և ԿԽՄԿ-ին՝ մոտ օրերս թռիչքը կազմակերպելու համար և Լիխտենշտեյնի արքայազնը պատրաստ է ղեկավարել առաջին մարդասիրական առաքելությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: