ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատանի բռնցքամարտիկները ռեկորդային 13 մեդալով վերադարձել են Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով վերադարձել է Սլովենիայում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունից: 13 մեդալն, ի դեպ, այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչմանն արժանացել են Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ): Զախարյանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել իռլանդացի Ջեսոն Մահերի նկատմամբ, իսկ Դարբինյանը 5։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին:
Պատանեկան ԵԱ-ի փոխչեմպիոններ են դարձել Հրաչ Խաչատրյանը (80 կգ), Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ):
Մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանեկան ԵԱ-ից բրոնզե մեդալներով են վերադարձել Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Գոռ Կարապետյանը (46 կգ), Սուրեն  Կատվալյանը (48 կգ), Արսեն Կարապետյանը (60 կգ), Ֆելիքս Պապիկյանը (63 կգ), Վոլոդյա Կիրակոսյանը (66 կգ) և Արամ Թումանյանը (90 կգ):

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում էին նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: