ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հյուրընկալության բիզնեսը 19-րդ դարի հայկական մամուլում

Թոքաթլյան հյուրանոցը Թոքաթլյանի կողմից Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում կառուցված Օսմանյան կայսրության եվրոպական ոճի առաջին հյուրանոցն է՝ Թոքատլյան պանդոկը: Շքեղ և ճաշակով: Հետո Բոսֆորի ափին վեր խոյացավ 2-րդ Թոքաթլյան պանդոկը: Հիմա այն աղճատված գործում է Grand Tarabya անվան տակ: Մոտ 17 տարվա տարբերությամբ Թիֆլիսում մեծահարուտ Միքայել Արամյանցի և ճարտարապետ Տեր-Միքելովի կողմից կառուցվում է Մաժեստիկ հյուրանոցը, որը Փարիզում շահում է գրան պրի և ոսկե մեդալ: Այսօր սա թիֆլիսյան Մարիոթն է:

Րյումկա օղի ճաշի հետ…
Արևելեան նվագածուներ Գրիգոր աղային ճաշարանը…
Սսեղանի ճերմակեղէն օթելներու համար…
 
 
 
«Բոսֆորն այդ օրը մոլեգնում էր, և մսյո Պուարոն դժգոհ էր… Գալաթայի կամրջից նա մեկնեց ուղիղ «Թոքաթլյան» պանդոկ: Թոքաթլյանում Էրքյուլ Պուարոն լոգարանով համար պահանջեց… հարցրեց…»:
 
«Թոքաթլյան հյուրանոցում». սա Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպի մի ամբողջական գլխի վերնագիրն է:
 
 
Խոսքը Մկրտիչ Թոքաթլյանի կողմից Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում կառուցված Օսմանյան կայսրության եվրոպական ոճի առաջին հյուրանոցն է՝ Թոքատլյան պանդոկը: Շքեղ և ճաշակով: Հետո Բոսֆորի ափին վեր խոյացավ 2-րդ Թոքաթլյան պանդոկը: Հիմա այն աղճատված գործում է Grand Tarabya անվան տակ:
 
Մոտ 17 տարվա տարբերությամբ Թիֆլիսում մեծահարուտ Միքայել Արամյանցի և ճարտարապետ Տեր-Միքելովի կողմից կառուցվում է Մաժեստիկ հյուրանոցը, որը Փարիզում շահում է գրան պրի և ոսկե մեդալ: Այսօր սա թիֆլիսյան Մարիոթն է: Հետաքրքիր են և յուրատիպ 19-րդ դարի հայկական մամուլում հանդիպող հյուրանոցների և ռեստորան-սրճարանների գովազդներն ու ծանուցումները: Ծանոթանանք դրանց: 1872 թվականի «Մշակ»:  
 
 
«Սօլօլակի նոր փողոցումը, Գարադավօյէ պրավլէնիայի դեմուդէմ Cafe restaurant de Parisee հիւրանոցումը կարելի է վարձել սենեակներ ընտիր մեօբլով օրական 3 ռուբլուց մինչև 1 ռուբլի, իսկ ամսով վարձողներին կը լինի զիջումն: Սենեակները կարելի է վարձել ճաշով և առանց ճաշի:
 
 
Ճաշը երկու կերակրից բաղկացած արժէ ամիսը 10 ռուբլի, իսկ երեք տեսակից-ամիսը 15 ռուբլի: Կարելի է ճաշ ստանալ և տօմսակներով տվեալ գներով:Մի ճաշը երկու տեսակ կերակրից մի գաւաթ սուրճով և կէս շիշ  գինով արժէ 60 կոպէկ: Մի ճաշ երեք տեսակ կերակրից, մի գաւաթ սուրճով և կէս շիշ գինով արժէ 80 կ.:
 
Իսկ մի ճաշը չորս տեսակ կերակրից, մի գաւաթ սուրճով, և կէս շիշ գինով արժէ 1 րուբլի, Իւր կողմից հիւրանոցի տէրը համոզված լինելով, որ չէ կարող ամեն ճաշակի բաւականութիւն տալ, չէ կամենում՝ մեծամեծ խոստումներ տալ իւր ներկայ և ապագայ այցելուներին»:
 
Հյուրընկալության արվեստը հաճախորդի նկատմամբ հոգատարությունն է: Առաջին անգամ Քոնրադ Հիլթոնն էր, որը նախ ստեղծեց հյուրանոցային ցանց և հյուրերի կեցության ապահովման պարտադիր պայմաններ մշակեց: 1881-ի «Մեղու Հայաստանի» թերթի հունիսյան համարներից մեկում կարդում ենք.
 
 
«Բորժոմում Գրիգոր Կազմարարեանցի հիւրանոցում տրվում են արժան գնով սենեակներ կարևոր կահկարասիքով և ծառայով: Այնտեղ կարելի է ստանալ և լաւ սնունդ արժան գնով: Ցանկացողք կարող են դիմել իրան՝ հիւրանոցատիրոջը Բորժոմում Սերգեեւսկի փողոցի վերայ, Ռեմերտի ճեմելիքի հանդէպը»: Առողջարանային բնակավայրերում կամ ծովեզերքում հյուրանոցների մասին ծանուցումները թերթերում հայտնվում էին հիմնականում ամռան սեզոնին, մարդկանց հրավիրելով հանգստի:
 
 
«Բարեկարգված եւրօպական հիւրանոց Ս.Ս. Սվէչնիկօվի ՝ Փօթիում, բոլոր պարագաներով, սեղանով, բուֆէտով, խոհանոցով և 16 սենեակներով յանձնվում է չափավոր գնով: Պայմաններն վերախօսելու համար, խնդրում են դիմել հիւրանոցի կառավարիչ տիկին Մարիամ Սվէչնիկօվին»:
 
Որքանո՞վ է այսօր արհեստական բանականությունը գրավել հյուրանոցային և ռեստորանայի ծառայությունների ոլորտը: Լսենք «Ֆիմ» Ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ֆրանգուլյանին:
 
Շատ հյուրանոցներ արդեն ներդրում են անում իրենց թվային հարթակների մեջ, այդ թվում մոբայլ հավելվածների մեջ: Դուք կարողանում եք ոչ միայն ամրագրում անել հյուրանոցում: Դրա միջոցով անհատականացվում է ամեն մի հաճախորդը և հյուրանոցները կարողանում են անհատական սերվիս մատուցեն, ինչը շատ կարևոր է: Այդ հիպերպերսոնալիզացիան շատ կարևոր տրենդներից մեկն է, երբ հյուրանոցը ուզում է ճանաչել իր հաճախորդին և նրա հետ երկար ճանապարհ անցնել:
 
1888-ի համարներից մեկում «Մշակ»-ը Վարշավայում գործող մի հյուրանոցի գովազդ է զետեղում` վստահաբար ընթերցողների հիացական բացականչություններ ակնկալելով, մոտավորապես wow, ինչպես ընդունված է հիանալ հիմա: Իրականում այս գովազդի մեջ թաքնված մեկ ուրիշ գովազդ էլ կա:
 
 
«Գերմանական հիւրանոց Վարշավայում, Դլուգայա փողոց, 31: Գտնվում է քաղաքի նոյնիսկ առեւտրական կենտրօնում, թատրօնների և բոլոր Պաշտօնատեղերի կողքին: 90 սենեակներ, շքեղ կերպով յարմարեցրած, 30 կօպէկից մինչև 3 րուբլի օրական վարձով: Կօնդիտէրիա և Րէստօրան՝ ճաշեր 39 կօպէկից մինչև 1 րուբլի: Օմնիբուսներ և կառքեր երկաթուղու բոլոր գնացքների համար: Կառքերի վարձելը չափաւոր գներով: Հիւրանոցում՝ տէլէֆօն: Հիւրանոցում ստացվում է «Մշակ» լրագիրը»: Սա ուղղակի ձիով քայլ էր խմբագրապետ Գրիգոր Արծրունու կողմից: Վարշավայում գտնվող այս գերմանական հյուրանոցի բացառիկ առավելությունը Թիֆլիսից «Մշակ» թերթ ստանալն է: 
 
 
Հայկական մամուլում նաև հանդիպում են, ինչպես հիմա կասեն, ՀՈՌԵԿԱ ապրանքների գովազդներ: Օրինակ՝ Պոլսի «Հայրենիք»-ը ծանուցում  է, որ Է. Թուզե մեծ մթերանոցը առաջարկում է ֆրանսիական ընտիր  ճերմակեղեն, արդուզարդ, սեղանի ճերմակեղեն հատուկ Օթելներուն համար:
 
Զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ ավելանում է նաև հյուրանոցների և ռեստորանների թիվը: Արդյո՞ք բնապահպանական, սոցիալական, մշակութային առումով սա մարտահրավեր է: Լսենք Արմեն Ֆրանգուլյանին:
 
Եվրոպական քաղաքները՝ Բարսելոն, Վենետիկ և այլն պայքարում են տուրիստների դեմ: Թվում է  թե խելահեղ միտք է, բայց պայքարում են, որ տուրիստները քչանան, որովհետև նրանք ազդում են տեղացիների կյանքի որակի վրա: Հիմա շատ թվային հարթակներ, որոնք որ ամրագրումներով են զբաղվում, առաջ են մղում այն հյուրանոցները, որոնք կայուն զարգացման նորմատիվներին համապատասխան են: Շատ հետաքրքիր տենդենց կա, կոչվում է  life style hospitality, երբ մարդիկ հյուրանոցները դիտարկում են ոչ միայն գիշերն անցկացնելու տեղ, այլև ինչ-որ փորձառություն ստանալու, գեղեցիկը տեսնելու, զգալու: Համաշխարհային ցանցերը, որ մենք ճանաչում ենք , բոլորն էլ իրենց նիշան են ստեղծում  life style hospitality-ի համար:
 
Իսկապես մամուլն իր գովազդային սյունյակներով մի իսկական հանրագիտարան է: Ի՞նչ է կատարվել 19-րդ դարի ռեստորաններում: «Նոր Դար»-ում կարդում ենք՝ Գաստրոնոմիկ րեստորան։
 
 
«Գօլօվինսկի պրօսպեկտի վերայ Մուխրանսկիի տանը քաղաքային կլուբի տակ բացուած է րեստորան-ճաշարան: Կերակուրները միշտ թարմ և խնամքով պատրաստուած և շատ ձեռնտու գներով, նոյնպէս ընտիր գինիներ տեղական, Կախէթի և եւրոպական: Բիլիարտ, տամա, նարդի, տօմին հյուրերի համար: Կէսօրուան ժամը 1-ից մինչև 5-ը ճաշ երեք կարգի.
 
ա/ երկու տեսակ կերակուր, մի փոքրիկ բաժակ օղի, կէս շիշ գինի և մէկ թաս կօֆէ. Գինն է՝ 55 կօպէկ: բ/ Երեք տեսակ կերակուր, կէս շիշ գինի և մէկ թաս կօֆէ. Գինն է 75 կօպէկ:
 
Գ/ Չորս տեսակ կերակուրով, օղի, գինի: Գինն է 85 կօպէկ: Կերակուրները կարելի է ստանալ և պօրսիօններով: Յարգելի հիւրերի պատուէրներին միշտ պատրաստ է գոհացում տալու: Դիդ-Զուրաբ»
 
Պարզ է դառում, որ ռեստորաններն առավել ժամանցի վայրեր էին, քան սոսկ ուտելու. նարդի, տամա, դոմինո, բիլիարդ։    
 
 
«Սրճարան-ճաշարան Միջազգային: Տեղափոխված է Բարօնսկայա փողոց, տուն Բարխուդարովի նոմեր 17: Պատրաստում է ճաշ թարմ մթերքներից: Տալիս է ճաշ երկու տեսակ կերակուրով, մի րումկայ օղի, մի գաւաթ սուրճ-35 կօպէկ:
 
Իսկ երեք տեսակ կերակուրով, մի րումկայ օղի, մի գաւաթ սուրճ-50 կօպէկով: Ունի թարմ կարկանդակներ,նախաճաշիկ և չափաւոր գնով զանազան խմիչքներ: Րեստօրանը բաց է առաւօտեան 7 ժամից, մինչեւ գիշերւայ 2 ժամը: Երկու բիլիարդ:
 
«Հայրենիքի» 1892-ի համաներից մեկում կարդում են հյուրանոցատեր Գրիգոր Տէմիրեանի, որ «ըստ առաջնոյն կը վարէ նաեւ Ռոտոսթօ անունով պանդոկը որը գտնուի Եիւքսէք գալտըրըմ թիւ 67, ուր որ յաճախորդք պիտի գտնեն եւ կատարեալ հանգստութիւն եւ մաքրութիւն, նաև ունի ռեստորան, որտեղ մատուցվում է ճաշ և նուագածութիւն:
 
«Երաժշտութիւնը մարսողութիւնը կը դիւրացնէ, կըսէ հին առած մը: Գրիգոր Տէմիրեան, այս առածին հետեւելով իր տնօրինութեան տակ գտնուած Կալաթա, Վոյվոտաին դէմը Արթին աղային նախկին ճաշարանին մէջ բերել տուած է արեւելեան նուագածուներու խումբ մը: Քէմանի՝ Վասիլ Սարը Օննիկ, Գաբրիէլ, Ալիքսան եւ Եանքօ երաժիշտները պիտի չալեն իրենց էն գեղեցիկ կտորները սկսեալ ամսուս ութէն մինչեւ Ռամազանի սկիզբը, շաբաթը չորս անգամ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի: Նուագածութիւնք ժամը իննէն սկսելով պիտի տեւէն մինչեւ գիշերուան ժամը 5:  
 
 
Ահա այսպես՝ երաժշտությունը նպաստում է մարսողությանը, իսկ մամուլը նպաստում է հայկական կյանքի նրբությունների բացահայտմանը:
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: