ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հին Ջուղայի նկարագրությունը Եղիշե Քաջունու «Զորավար Անդրանիկ» օրագրության մեջ. 1918 թ. հունիս

Արաքսի կամուրջը սահման է: Այն Կովկասը բաժանում է Պարսկաստանից: Կամրջի երկու կողմերում երկու Ջուլֆաներն են՝ ռուսական և պարսկականը: Ռուսականը հայերի ձեռքում է, պարսկականը՝ թուրքերի, որոնք այնտեղ ուղարկել են պահակախումբ՝ կամուրջը պահելու համար: Ջուլֆայի կամրջի մի կողմում հայերը պահակ ունեն, իսկ մյուս կողմում թուրքերը՝ կանոնավոր զորք: Ջուլֆայի կամուրջն անցնելը Անդրանիկի համար ամենամեծ մտահոգության նյութն էր: Արդյոք պաշտպանված է՞, թուրքերը ինչքա՞ն ուժ ունեն պարսկական Ջուլֆայում, հնարավոր չէ՞ մի հնարքով և առանց ընդհարումի անցնել:

Ներկայացնում ենք հատված Եղիշե Քաջունու «Զորավար Անդրանիկ. հայկական առանձին հարվածող զորամասը» օրագրությունից, որտեղ նկարագրվում է նաև Նախիջևանն ու հին Ջուղան: 
 
 
—-
 
 
Հունիսի 19
 
Երեկոյան հասնում ենք Կզնուտ գյուղ և գիշերում դրսում, արտերում:
 
Հունիսի 20
 
Ճանապարհ ենք ընկնում վաղ առավոտյան: Ամբողջ ճանապարհին, մինչև Ջուլֆա, խոտ, կանաչ չկա, հետևաբար՝ հանձնարարված է, որ ամեն մի ձիավոր իր ձիու համար կեր վերցնի:
 
Զորամասը շարժվում է տաքի, փոշու միջով, առանց ջրի: 3-4 ժամը մեկ շատ սակավ ջրի ենք հանդիպում, այն էլ՝ պղտորված: Ջուլֆայի մոտ ճանապարհը սկսում է բարձրանալ: Քարքարոտ, անհրապույր ճանապարհ է: Միայն աջ կողմում, հեռվում, Արաքսը եզերող խորհրդավոր բարձրություններն են:
 
Հանկարծ սակայն առջևում պարզվում է բավական ընդարձակ, թեև չոր հովիտ, մեջտեղում գետն է իր վրայի կամարաձև, պատմական կամրջով և դիմացը պարսկական լեռնաշղթան և Ջուլֆայի մոտի բլուրը: Վերջապես քաղաքն է, կայարանը, պահեստները: Տեսնելով այդ կայարանը, պահեստները, որտեղ ժամանակին կյանքը եռում էր ռուսական մականի տակ և այսօրվա թափուր, անտեր վիճակը, մարդ ակամա խորհում է այն ուժի, ոգու մասին, որը լցրել էր այդ ամայի, անհրապույր երկրամասը և ափսոսանք է զգում այդ երանելի ժամանակների հանդեպ: Ի՜նչ օրեր են տեսել Ջուլֆան, Արաքսի կամուրջը:
 
Քաղաքը հայերի ձեռքում է, որոնք ունեն փոքրաթիվ զորամաս: Կան նաև մի քանի ռուս պաշտոնյաներ և երկաթուղու ծառայողներ, որոնք ընդհարումների սկզբից, ճանապարհների փակ լինելու պատճառով, մնացել են:
 
Զինվորական պահեստները արդեն քանիցս թալանվել են, այնպես որ, պիտանի ոչինչ հնարավոր չէ գտնել: Միայն կա ռազմամթերք և մի քիչ ուտելիք, որից օգտվեց զորամասը:
 
Արաքսի կամուրջը սահման է: Այն Կովկասը բաժանում է Պարսկաստանից: Կամրջի երկու կողմերում երկու Ջուլֆաներն են՝ ռուսական և պարսկականը: Ռուսականը հայերի ձեռքում է, պարսկականը՝ թուրքերի, որոնք այնտեղ ուղարկել են պահակախումբ՝ կամուրջը պահելու համար: Ջուլֆայի կամրջի մի կողմում հայերը պահակ ունեն, իսկ մյուս կողմում թուրքերը՝ կանոնավոր զորք:
 
Ջուլֆայի կամուրջն անցնելը Անդրանիկի համար ամենամեծ մտահոգության նյութն էր: Արդյոք պաշտպանված է՞, թուրքերը ինչքա՞ն ուժ ունեն պարսկական Ջուլֆայում, հնարավոր չէ՞ մի հնարքով և առանց ընդհարումի անցնել:
 
Թուրքերի ուժի մասին ոչ ոք ստույգ տեղեկություն չունի: Պարսիկների տված տեղեկության համաձայն՝ 1000-ի չափ կլինեն: Հայերը ոչինչ չգիտեն:
 
Բայց պետք է շտապել գրավել կամուրջը, քանի թշնամին չի նկատել հայկական ուժերի գալը և կամրջի պաշտպանությունը ուժեղացված չէ: Մյուս կողմից, սակայն, Ջուլֆա է հասել զորամասի ձիավորների միայն մի մասը՝ մեկ կամ երկու հարյուրյակ: Այդ ուժով կամուրջը կռվով վերցնելը արկածախնդրություն է:
 
Այդ դրության մեջ, ահա, Անդրանիկի հնարագետ և վճռական միտքը գտնում է հնարքը:
 
Ինքը ձիավոր հարյուրյակի առաջն անցած՝ շարժվում է դեպի կամուրջը՝ թուրքական դիրքը: Ձիավորների հետ կա ջութակ և սրինգ, որ նվագում է թուրքական եղանակներ: Առանց վարանելու, զորավար Անդրանիկն անցնում է կամուրջը: Թուրք պահակապետը հարցնում է, թե ով եք և որ չի կարելի անցնել: Անդրանիկը պատասխանում է, որ ինքը հայ զինվորական X-ն­ է, որ արդեն հաշտություն է կնքվել հայերի և թուրքերի միջև և ինքը պաշտոն ունի թուրքական ճակատի հրամանատար Վեհիբ փաշայի և հայկական կառավարության կողմից, գաղթականությունը այդ գծով տանել իրենց երկիրը՝ Թուրքիա, և որ ինքը զարմանում է, որ Վեհիբ փաշան այդպիսի կարևոր խնդրի մասին հեռագիր չի տվել Ջուլֆայի հրամանատարին:
 
Պահակապետը ժամանակ է խնդրում հեռախոսով հարցնելու համար: Սակայն մինչ այդ արդեն ձիավորները անցել են կամուրջը և շրջապատել պահակներին: Անմիջապես, բոլորն էլ, մոտ 20 հոգի, զինաթափ անելով, ուղարկում են ռուսական Ջուլֆա: Հետո միայն հասկացվեց, որ Ջուլֆայում թուրքերի ունեցած զինվորների թիվը 80-ը չի անցնում:
 
 
 
 
Լուսանկարում՝ Ջուղայի խաչքար, գերեզմանատունը ամբողջությամբ հողին է հավասարեցվել 2005-2006 թթ.
 
 
Աղբյուր՝ aniarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: