Ռեալում կարծում են, որ Բենզեման լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին
Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ հարձակվող Կարիմ Բենզեման լրջորեն մտածում է այս ամառ մադրիդյան ակումբից հեռանալու մասին, հայտնում է Relevo-ն:
Մադրիդի «Ռեալը» չի խանգարի Բենզեմային հեռանալ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարիերան կշարունակի ոչ եվրոպական առաջնությունում:
Հավանական է նաև, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում» և 2024 թվականին կմիանա Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆրանսիացի հարձակվողը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ նրան 200 մլն եվրոյի պայմանագիր են առաջարկել։
Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կարիմը «Ռեալի» հետ դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «սերուցքայինները» պարտվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Չեմպիոնների լիգայում տասը խաղում ֆրանսիացին չորս գոլ է խփել։
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: