ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ-ում կործանված ինքնաթիռի զոհերը «Վագներ» ՄՌԿ ողջ հրամանատարությունն են, աղետից առաջ օդում 2 պայթյուն է հնչել

Տվերի մարզում կործանված Embraer-135 ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» Մմասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը և նրա օգնական Դմիտրի Ուտկինը՝ «Վագներ» մականունով, ով համարվում է ՄՌԿ-ի հիմնադիրը։

Ցուցակը հրապարակել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ 
Սերգեյ Պրոպուստին - այդ անունով անձը նշված է «Խաղաղարար» (արգելափակված Ռուսաստանում) կայքի տվյալների բազայում որպես «Վագներ» ՄՌԿ զինյալ,
Եվգենի Մակարյան - նմանատիպ ազգանունով անձը նշված է  «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում որպես «Վագներ» ՄՌԿ զինյալ,
Ալեքսանդր Տոտմին - նույնպես «Վագներ» ՄՌԿ զինյալ,,
Վալերի Չեկալով - նշվում է որպես «Վագներ» ՄՌԿ լոգիստ՝ «Ռովեր» տարբերանշանով,
Դմիտրի Ուտկին - «Վագներ» ՄՌԿ հիմնադիր,
Նիկոլայ Մատուսեև- բազայում տվյալներ չկան,
Եվգենի Պրիգոժին-  գործարար է, «Վագներ» ՄՌԿ ղեկավար,
Ալեքսեյ Լևշին -  կործանված բիզնես դասի ինքնաթիռի հրամանատար,
Ռուստամ Քարիմով - երկրորդ օդաչու,
Քրիստինա Ռասպոպովա - բորտուղեկցորդուհի.
Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ EBM-135BJ թռիչքը տեղի է ունեցել օդային տարածքից օգտվելու թույլտվությամբ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին, Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր բիզնես ինքնաթիռը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր մեկնում: Ինքնաթիռի վթարի փաստով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263-րդ հոդվածով՝ «Երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը»։
Նշենք, որ ինքնաթիռի անկմանն ականատեսները լրատվամիջոցներին պատմել են, որ մինչ անկումը և գետնին բախումը լսվել է երկու ուժեղ պայթյուն։
Վթարի ենթարկված ինքնաթիռն ունի RA-02795 բորտի համարանիշ։ Այս համարանիշով օդանավը մասնավոր է,  պատկանում է Եվգենի Պրիգոժինին։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ավելի վաղ հաստատել էր, որ ինքը՝ Պրիգոժինը, եղել էր կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի պատճառը ահաբեկչական հարձակումն է եղել։
«Վագներ» ՄՌԿ-ի հետ անմիջական կապ ունեցող «Տելեգրամ» ալիքը ալիքը պնդում է, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է հակաօդային զենքով (այդպիսի համարձակ ենթադրության համար, իհարկե, ծանր ապացույցներ են պետք):
Մինչ ռադարից անհետանալը՝ թռիչքի 18 ժամ 11 րոպեին, ինքնաթիռը գտնվել է 8,5 կմ բարձրության վրա, թռել ժամում ավելի քան 500 կմ արագությամբ։ Վերլուծաբանները մատնանշում են ինքնաթիռում անսարքությունների բացակայությունը, ինչի պատճառով նավը կարող է աստիճանաբար կորցնել արագությունն ու բարձրությունը։ Մահացու դեպքը տեղի է ունեցել, հավանաբար, հենց օդում։ Այս մասին հայտնում են նաև ականատեսները։
Մեկ այլ ինքնաթիռ, որը նույնպես պատկանում է Պրիգոժինին և եղել է օդում, շրջվել է Մոսկվայի շրջանի վրայով և շարժվել դեպի օդանավակայան։
Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովը հայտարարել է, որ տեղի ունեցածը «ահաբեկչական հարձակում է Ռուսաստանի երկնքում», որը պետք է հետաքննվի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Ռադովկա»՝ ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին, գրում է, որ ավիավթարի հետևանքով Եվգենի Պրիգոժինի մահն այս պահին հաստատված չէ. թեպետ պաշտոնապես հրապարակվել է նրա անունը, նրա ճակատագիրն անհայտ է մնում։ Ըստ տեղեկատվության՝ Եվգենի Պրիգոժինը կարող էր մյուս ինքնաթիռում լինել:
Բանն այն է, որ նախկինում գաղտնիության նպատակով գործարարը պարբերաբար շփոթեցնում էր բոլորին և նախկինու քանիցս եղել են դեպքեր, որ Պրիգոժինը, իբր, ստուգվել է մի ինքնաթիռով թռչելիս, բայց այդ ժամանակ նստել մեկ այլ ինքնաթիռ։
Միաժամանակ, բիզնես ինքնաթիռները վայրէջքից առաջ ուշադիր ստուգվում են, նշումներ արվում հատուկ թերթիկի վրա։
Վնուկովո-3 VIP սրահում մեկնման ժամանակ տեսախցիկներ կան, և օդանավակայանում կարող եք տեսնել, թե ով է դուրս գալիս դահլիճից: Նշենք, որ Պրիգոժինն ամբողջ «Վագներ» խմբի հրամանատարական կազմի հետ իսկապես երեկ Աֆրիկայից թռել է Ռուսաստան՝ բիզնես դասի 2 ինքնաթիռով:
Ավիացիոն ոլորտը լուսաբանող լրագրողները նշում են, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը անսովոր արագ հաստատել է վթարված ինքնաթիռի ուղևորների մեջ Պրիգոժինի առկայությունը։
Հատկանշական է, որ ատահել է, երբ Պրիգոժինն արդեն մահացած է հայտարարվել ինքնաթիռի կործանումից հետո։ Առաջին անգամ դա եղել է 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Կոնգոյում։
Վթարի ենթարկված Embraer ինքնաթիռը, որը պատկանում էր Պրիգոժինին, համարվում է հուսալի և անվտանգ։ Պատմության մեջ միայն մեկ աղետ է եղել նման օդանավի մասնակցությամբ՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին Բրազիլիայում, բայց այն եղել է օդաչուի սխալի հետևանքով, երբ Embarer-ը օդում բախվել է Boeing 737 ինքնաթիռի հետ, ինչի հետևանքով զոհվել էր 154 մարդ, Boeing-ը կործանվել էր, Embarer-ը՝ կարողացել վայրէջք կատարել:
Դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ հենց վերջին պահին Պրիգոժին օդանավի վրա  թանկարժեք գինու տուփի տեսքով նվեր է բերվել,  վարկածի համաձայն՝  այդ տուփում կարող էր ռումբ լինել։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: