ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արցախում բոլորը պարտավոր են հիշել, նստել ու…

Արցախում դարձյալ ներքաղաքական սրացում է, կամ ավելի շուտ՝ ներքաղաքական արդեն տևական ժամանակ առկա լարվածության հերթական ինտենսիվ փուլը

Կասկածից վեր է, որ ներքին լարվածության խթանումը Ադրբեջանի նպատակներից մեկն է, որ առկա է Արցախի պաշարման գործողության շրջանակում: Պաշարված վիճակը սրում է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև սոցիալ-հոգեբանական իրադրությունը, գերլարում նյարդերը բոլոր մակարդակներում: Միաժամանակ, միանգամայն օբյեկտիվ է, որ առկա խնդիրների լուծումը տարբեր գործիչներ և քաղաքական ու հասարակական խմբեր կարող են տեսնել տարբեր կերպ, իսկ սոցիալ-հոգեբանական, նյարդային գերլարումը առավել սրում է այդ տարբերությունների ընկալումը:
Դե, այդ ամենին բնականաբար գումարվում են նաև առկա տարաբնույթ շահեր, ավելանում են արտաքին ազդեցություններ, և հանրագումարում ստացվում է պաշարման օղակում բավականին թեժ ներքաղաքական իրադրություն, որը էապես քայքայում է դիմադրունակությունը, այն դեպքում, երբ այն առանց այդ էլ լրջորեն խաթարված էր պատերազմից հետո, և էական հարված է ստացել պաշարման ինն ամիսների ընթացքում: Ես միտումնավոր ձեռնպահ եմ մնում այս հրապարակման շրջանակում ներքաղաքական դերակատարների անվանումներ թվարկելուց, քանի որ Արցախի համար ներկայիս գերխնդիրը կայունությունն ու դիմադրունակությունն է, և դրա համար պատասխանատվության իրենց բաժինն ունեն գործնականում բոլորը: Մնացյալ հարցերը պետք է կարողանան նստել ու քննարկել բոլորը, անկախ պաշտոնական և ոչ պաշտոնական կարգավիճակներից, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ազդեցություն ունեն Արցախում, հանրային կարծիքի, քաղաքական դասավորության վրա:
Ի վերջո, Արցախի պաշարման հաղթահարման դիվանագիտական միջոցների հարցում էական է լինելու այն, թե ընդհանուր առմամբ դիմադրունակության ինչ պաշար կա, թե զուտ նյութական ռեսուրսային, թե սոցիալ-հոգեբանական, մտածողական, այդ թվում՝ միմյանց հետ նստել և խոսել կարողանալու իմաստով: Բոլորը բոլորին կարող են հիշեցնել շատ բան, բայց առայժմ պարտավոր են թերևս հիշել մի բան, որ Արցախը չպետք է մատնվի քաոսի և կառավարման ճգնաժամի, հիշել դա, ու նստել ու խոսել այդ ամենի և Արցախի պաշարումը հաղթահարելու հնարավորությունների մասին: Ընդ որում, քաոս և կառավարման ճգնաժամ թույլ չտալու հրամայականը վերաբերում է ինչպես ներքին անկայունություն խթնելու անթույլատրելիությանը, այդպես էլ կառավարման՝ բոլոր իմաաստներով անարդյունավետության անթույլատրելիությանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: