ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուբեն Վարդանյանի ներկա վարքագիծը պարունակի երևանյան ընտրությունների հետ կապված որոշակի հաշվարկներ. քաղաքագետ

Վերջին օրերին Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվել է։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեղադրել է նախագահ Արայիկ Հարությունյանին խոստումը չպահելու և հրաժարական չտալու համար։ Araratnews.am-ը այս և այլ թեմաների շուրջ զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան, Ձեր տպավությամբ՝ Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, հնչող հայտարարությունները զուտ դասական քաղաքական պայքա՞ր է, թե այնուամենայնիվ փորձ է արվում ոչ օրինական ճանապարհով հասնել իշխանափոխության։
- Դասական քաղաքական պայքարի մասին իհարկե խոսել չենք կարող, որովհետև իրավիճակը նույնիսկ հեռու է սովորական լինելուց, այսինքն՝ հիմա արտառոց վիճակ է նաև քաղաքական ներքին հարաբերությունների իմաստով և այս տեսանկյունից իհարկե չենք կարող իրավիճակը չափել դասական նշաձողերով, բայց ասել, որ պարզապես ինչ-որ խմբերի պայքար է իշխանափոխության համար՝ ես ինքս այստեղ Երևանից չեմ կարող, որովհետև այդպես գնահատելու համար պետք է լինել Արցախում և տեղյակ լինել ներքին հարաբերություններից։ Մի բան հստակ է, որ  Արցախի պաշարման այս քաղաքականությունը, որ վարում է  Ադրբեջանը՝ նպատակներից մեկն էլ նաև հենց այն է, որ  ներսում խթանվի բավական նյարդային իրավիճակ հենց  նաև քաղաքական ուժերի շրջանում և  հասկանալի է, որ ինչքան բարդ է դառնում իրադրությունը Արցախի ներսում ոչ միայն տնտեսական ու քաղաքական առումով, այլ նաև պարզապես սոցիալ-հոգեբանական վիճակով, այնքան հավանական է դառնում, որ կլինեն նման բռնկումներ, որոնք կարող են պայմանավորված չլինել ինտրիգներով, որը իհարկե չենք բացառում, բայց Արցախում ծանր իրավիճակ է,  և շատ նորմալ է, եթե տարբեր գործիչներ  տարբեր կերպ պատկերացնեն հետագա ճանապարհները, ինչը կարևոր է օպտիմալ ճանապարհների  որոնման տեսանկյունից։ Պարզապես պետք է քաղաքական դերակատարները կարողանան այդ ամենը արտահայտել միմյանց հետ խոսելով, լսելով և հասկանալով ու այդ տարակարծություններից որոշումներ հանելով, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գալով, որովհետև հասկանում ենք, որ քաոսը՝ դա Ադրբեջանի նպատակներից մեկն է։
- Բայց արդյոք խոսքը միայն Ադրբեջանի կողմից արտաքին ազդեցության մասին է՝ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի գործոնը․ ու նաև օրեր առաջ հայտնի էր դարձել, որ  Ստեփանակերտը մերժել էր ռուսական կողմի առաջարկը Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի բացման վերաբերյալ։
- Ցանկության դեպքում ամեն ինչի մեջ կարող ենք տեսնել արտաքին ազդեցություն և այս դեպքում ցանկացած թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան քաղաքական որևէ  քայլ ըստ նպատակահարմարության կարող ենք տեսնել, այսինքն՝ որևէ մեկը այստեղ կղզիացած չէ, ցանկացածի  գործունեության մեջ ինչ-որ արտաքին հետագիծ կարող ենք տեսնել, առավել եւս այսօրվա անորոշ միջազգային իրավիճակում, երբ ցանկացած երևույթ ցանկացած մեկնաբանության կարելի է ենթարկել, բայց ես կարծում եմ դա արդյունավետ  ճանապարհ չէ։ Խնդիրը հետևյալն է՝ Արցախում կարևորագույն և շատ ծանր որոշումների հրամայական կա և այստեղ պատասխանատվությունը պետք է լինի հենց Արցախում գտնվող քաղաքական ուժերի վրա, նրանք պետք է նստեն գտնեն միմյանց հետ խոսելու  հնարավորություն և քննարկեն լուծումներ, որովհետև եթե մտածենք այս կամ այն մեկը այսպես ասաց և նրանց հետևում ինչ-որ արտաքին ուժ է՝ մենք այսպես պատասխանատվությունը կլղոզենք, ինտրիգները կխորացնենք, բայց չենք ստանա որևէ  նորմալ լուծում և եթե իսկապես կան ինչ-որ արտաքին ուժեր՝ իսկապես կնպաստենք հենց դրանց նպատակների իրականացմանը։ Հասկանալի է, որ արտաքին բոլոր խոշոր դերակատարներն էլ ձգտում են այստեղ ունենալ առավել ազդեցություն, որովհետև հարցը ունի աշխարհաքաղաքական արժեք, և այսօր նրանք բոլորը տնտեսական, քաղաքական ազդեցության գոտիների վերաբաժանման թեժ պրոցեսի մեջ են և բնականաբար ձգտում են առավել ազդեցիկ լինել բոլոր այն  տեղերում, որտեղ հնարավոր է, և մենք պետք է փորձենք գտնել մեր ազդեցիկ լինելու ճանապարհը, իսկ այդ ճանապարհը հետևյալն է՝ մենք պետք է կարողանանք մեր անելիքները նախ կազմակերպենք, հետո քննարկումներով գտնենք օպտիմալ լուծումներ։ Այլ լուծում չկա, եթե բոլորը զբաղվեն միմյանց ինչ-որ բաներ հիշեցնելով՝ ինչ-որ արտաքին ուժեր բնականաբար շատ հանգիստ կզբաղվեն Արցախի ճակատագրով՝ իրենց քաղաքական շահերը տեղավորելով կամ դասավորելով։
- Ի վերջո, ո՞րն է ելքը, գուցե Արցախի իշխանությունները պետք է գնան թեկուզ Ռուսաստանի միջնորդությամբ, բայց բանակցեն Բաքվի հետ։
- Գուցե դու այդ կամքը ունենաս նստես խոսելու և այնտեղ իրավիճակը երկու բառից հետո այնպիսին լինի, որ դու այլևս խոսելու հնարավորություն չունենաս , բայց արդեն չունես նաև սեղանից վեր կենալու հնարավորություն, որովհետև այդ վեր կենալու պատասխանատվությունը կարող է մնալ քո վրա։ Ես սա տեսական եմ ասում, բայց այդ խոսելու մեջ պետք է նաև այդ ռիսկերը դիտարկենք․ հետևաբար եթե խոսելը նշանակելու է ընդունել  ամբողջ այդ պայմանները, որոնք թելադրում է Ադրբեջանը՝ այստեղ իսկապես շատ լուրջ մտորելու տեղիք կա, դա նշանակելու է խոսե՞լ, թե գլուխը կախ ենթարկվել, ցույց տալով, որ Ադրբեջանը իր այս քաղաքականությամբ հասավ իր նպատակին։ Ամեն ինչը երբ ասում ենք՝ դա Արցախի ժողովրդի որոշելիքն է, որովհետև Երևանում հեշտ է նստել ասել արցախցիները պետք է դիմադրեն և այլն, բայց այստեղ ապրող ժողովուրդն է այն վիճակում, որում է և իրենք պետք է կայացնեն այդ որոշումները՝ գնու՞մ են խոսելու, ինչ պայմաններով, որն են ընդունում և ինչն են մերժում կամ ընդունում։ Սա աքսիոմատիկ մեկնակետ է, որ պետք է դիտարկենք իրավիճակը, բայց շատ կարևոր են խոսակցության դետալները։
- Բայց մենք տեսանք, որ ԼՂ իշխանությունը մերժել էր ՌԴ առաջարկը՝ իր միջնորդությամբ բանակցել Եվլախում։
- Ես չգիտեմ այդ առաջարկությունը ինչ դետալներ է պարունակում, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կարող է, օրինակ, Կարմիր խաչի մեքենայից իջեցնել քաղաքացուն, թքած ունենալ այդ մարդասիրական կառույցի վրա՝ մարդուն վերցնել տանել և մեղադրանք առաջադրել։ Հիմա այս պայմաններում կարող է, չէ՞, Լեռնային Ղարաբաղն ունենալ միանգամայն հիմնավոր մտահոգություն, որ Եվլախում Արցախի պատվիրակությունը կարող է ենթարկվել ցանկացած ագրեսիայի։
- Այսինքն՝ Ռուսաստանը չի՞ կարող երաշխավորել նման հանդիպում։
- Դե Ռուսաստանը ինչպես Լաչինում է երաշխավորում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, այնպես էլ Եվլախում հանդիպումը կարող է երաշխավորել։ Եվ տպավորություն է ստեղծվում՝ Ադրբեջանը պատրաստ է հանդիպել, իսկ Արցախից չեն համարձակվում երկխոսության։ Բայց ոչ, Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսել, ասում են՝ թող գան, ես կասեմ իմ պայմանները, իրենք կլսեն, և ես այդ դեպքում կլինեմ ներողամիտ։ Հիմա սա խոսակցություն է, թե՞ ոչ․ այսպես չի կարող լինել, երաշխիքներ են պետք, որ այդուհանդերձ հավասարակշռություն կլինի, որ եթե նույնիսկ խոսակցությունը չստացվի կամ բարդանա՝ դա չի դառնա Արցախի համար ծուղակ, իսկ Ադրբեջանի համար արդեն ուժի կիրառման համար լեգիտիմ հնարավորություն։ Այնպես չէ, որ ցանկացած բանակցություն ինքնաբերաբար բերում է ինչ-որ արդյունքի․ խոսակցությունը կարող է խորացնել փակուղին և ամենևին պետք չէ բացառել, որ դիմացի կողմը, որը  ապավինում է իր ուժին՝ հենց այդ նպատակով է մտնում խոսակցության մեջ, այսինքն՝ փակուղին խորացնելու նպատակով, և եթե չլինեն երաշխիքներ, որ կհավասարակշռեն Ադրբեջանի այդ ուժին, այստեղ առաջանում են ռիսկեր և ո՞րն է իմաստը այդպես հեշտ ասել, որ Արցախը պետք է համարձակվի կամ կամք ունենա։ Ես կարծում եմ՝ Արցախը կամք դրսևորել է  և ասել , որ պատրաստ են գնալ ու խոսել, բայց երաշխիքներով, որ դա խոսակցություն է լինելու։
- Երևանում սպասվող քաղաքապետի ընտրություններում Ռուբեն Վարդանյանն աջակցում է «Ապրելու երկիր» կուսակցությանը․ հնարավո՞ր է՝ Վարդանյանը Արցախից փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացի վրա։
Ես չեմ կարող բացառել, որ քաղաքական դերակատարների ներկայիս վարքագիծը էապես առնչվում է նախընտրական տրամաբանությանը, որ կա Երևանում։ Վարդանյանն ինքն էլ այս վերջին հարցազրույցում ասել էր, որ  աջակցում է «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Եվ այս առումով շատ հավանական է, որ այո, Վարդանյանի այս վարքագիծը նաև պարունակի երևանյան ընտրությունների հետ կապված որոշակի հաշվարկներ։ Բայց նաև դա չի կարող լինել միակ մոտիվ, համենայնդեպս առաջնորդվելով ողջախոհության կանխավարկածով, որովհետև Արցախի ներքին իրավիճակը ռիսկի ենթարկել Երևանի ընտրությունների համար՝ այդքան էլ արդարացված չի լինի։ Իհարկե պետք է տեսնենք Վարդանյանը ինչ վարքագիծ կդրսևորի հետագայում, հիմա եղավ այդ կոշտ ուղերձը, բայց դա դեռ չի նշանակում, որ լինելու են ապակայունացնող ինչ-որ գործողություններ։ Բայց այն, որ Երևանի ընտրությունը այսօր մեծապես թելադրում է վարքագիծ՝ անկասկած է, այդ թվում՝ իշխանությանը, ես համարում եմ, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցն էլ նախընտրական մոտիվացիայով պլանավորված այց էր և այդ իսկ պատճառով էլ ժամանակագրական առումով փաստացի տեղի ունեցավ նախընտրական մեկնարկի շեմին։ Այսինքն՝ բոլոր դերակատարների վարքագիծը հիմա երևանյան ընտրությունների հետ կապված, անշուշտ, հաշվարկներ պարունակում են, ինչը հասկանալի է, որովհետև մենք պատկերացնում ենք, որ Երևանի ընտրությունը երբեք էլ  Երևանի ընտրություն չի եղել․ ցանկացած ժամանակ էլ, որ անցկացվել են դրանք՝ այն դիտարկվել է կիսահամապետական տրամաբանության ներքո։
 
Գեղամ Ադյան
araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: