ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սահմանադրագետը՝ ԱՄՆ-ին վերագրվող մեղադրանքի մասին, թե՝ այդ երկիրը հորդորել է ԱԽ անդամներին զերծ մնալ որեւէ բանաձեւ ներկայացնելուց

Վաղը կլրանա մեկ շաբաթը, ինչ ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցավ հրատապ նիստ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ի հայտ եկած հումանիտար իրավիճակի հարցով։

 Վերջին անգամ ՄԱԿ ԱԽ-ում, հիշեցնենք, 2022 թ. դեկտեմբերի 20-ին էր նիստ հրավիրվել՝ Լաչինի միջանցքի շրջափակումից մեկ շաբաթ անց։  Որևէ փաստաթուղթ  քննարկման արդյունքում  թեև չի ընդունվել (ընթացակարգային առումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում), սակայն գործընթացը շարունակական է՝ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ-ի և այլ հարթակներում։ 

«ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման  փաստի գլխավոր դրական հետևանքն այն է, որ տեղի է ունենում  Արցախի հարցի հետևողական միջազգայնացում կամ միջազգայնացման վերականգնում՝ ի հեճուկս Ադրբեջանի, ՌԴ-ի և մասամբ նաև Թուրքիայի ցանկության՝ լոկալացնել, ռեգիոնալացնել խնդիրը։ Այսինքն՝ ԼՂ խնդրի լուծումը պայմանավորել տարածաշրջանի երկրների կամքով և ցանկությամբ»,- այս մասին civic.am-ի հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը՝ հավելելով. «Եվ այս առումով կարող ենք որոշակիորեն արձանագրել՝ փաստացի, գետնի վրա ՄԱԿ-ի ամենաառանցքային մարմնում հերքվում է Ադրբեջանի այն պնդումը, որ Արցախի հարցն իր ներքին օրակարգի խնդիրն է, և ըստ էության Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ կա որոշակի կոնսենսուս, իհարկե, որոշակի վերապահումներով, քանի որ դրանք գալիս են ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ ՌԴ-ի և Չինաստանի շահերից, ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական հարցով հարաբերություններից։ Բայց, բոլոր դեպքերում, «Լաչինի միջանցք» հասկացությունը ֆիքսված է ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ոչ միայն անցած  30 տարվա ընթացքում քննարկված բանակցային, աշխատանքային փաստաթղթերում, այլև, ըստ էության, ֆիքսվել է ՄԱԿ ԱԽ-ի մշտական և ոչ մշտական անդամների կողմից։ Ըստ այդմ՝  կա «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական սուբյեկտ, և գոյություն ունի ԼՂ ազգային հանրույթ, որը այս կամ այլ ծավալի ինքնորոշման իրավունք պետք է ստանա։ Ծավալը, իհարկե, կախված է աշխարհաքաղաքական գործընթացների զարգացումներից։ Եվ այս իրողությունը եկան ամրապնդելու ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի՝ Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները, որոնցում ևս իրավաբանորեն ամրագրվել է Լաչինի միջանցքի և ԼՂ ժողովրդի իրավունքների խնդիրը»։ 

Ինչ վերաբերում է  ՄԱԿ-ի կողմից  բանաձև կամ հայտարարություն ընդունել-չընդունելուն, Խալաթյանն արձագանքեց՝ դրա հնարավորություններն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական մրցակցությունը և շահերի բախումը, որն առկա է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ պետությունների միջև, քանի որ ոչ մշտական անդամ պետությունները, ըստ էության, մշտական անդամ պետությունների, կոպիտ ասած, արբանյակներն են կամ՝ նրանցից որևէ մեկի կամ մի քանիսի շահերի ծիրում գտնվող պետություններ. «Եվ հենց մշտական անդամների կամքով և ցանկությամբ է պայմանավորված նաև ոչ մշտական անդամների քվեարկությունը։ Այստեղ, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է», և էստեղ է, որ մեզ համար որոշակիորեն բացասական առումով տարբերվում են նախևառաջ ՌԴ-ի, ինչպես նաև Չինաստանի դիրքորոշումները, որովհետև ՌԴ-ն, խոսելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին, ի հավելումն դրա նշում է նաև, որ պետք է նաև այլ հումանիտար ճանապարհներ բացվեն, օրինակ՝ Աղդամով և այլն, խոսում է դելիմիտացիայի մասին, նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման անհրաժեշտության մասին, իր անփոփոխելի դերի մասին՝ այսպիսով, ըստ էության, կասկածի տակ դնելով հնարավոր հայտարարության կամ բանաձևի ընդունման հնարավորությունը, քանի որ բացառում է, որ արևմտյան աշխարհը ներկայացնող դերակատարները այնպիսի տեքստի համաձայնեն, որտեղ ՌԴ-ի դերը ԼՂ հարցի կարգավորման խնդրում ինստիտուցիոնալ բնույթ ստանա։ Իսկ Չինաստանն էլ, ինչպես տեսանք, երկրորդում է ՌԴ-ին,  անգամ տերմինաբանության առումով, օրինակ՝ ճանապարհային քարտեզ  անվանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրան հաջորդած՝ ՌԴ-ի միջնորդությամբ մնացած հայտարարությունները՝ ՌԴ-ի դերը համարելով  առանցքային։ Եվ այս պարագայում, բնական է, որ այս երկու պետությունները հնարավորինս կտորպեդահարեն այնպիսի փաստաթղթի ընդունումը՝ լինի բանաձև, թե հայտարարւթյուն, որտեղ չեն ֆիքսվի ՌԴ-ի դերակատարումը, ՌԴ-ի շահը և դրան ածանցված՝ Ադրբեջանի որոշակի պահանջները, որոնք բխում են  ՌԴ-ի և Չինաստանի դիրքավորումից։ Հետևապես, ըստ իս, բանաձև դժվար թե ընդունվի, ՄԱԿ ԱԽ-ն կսահմանափակվի  մամլո հաղորդագրությամբ»։ 

Սահմանադրագետը կարծում է, որ խնդիրը պետք է դիտարկել ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների անհատական դիրքորոշումներով, որոնք մեծամասամբ,  ավել կամ պակաս չափով, հայանպաստ էին, «հետևապես աշխատանքը պետք է շարունակվի և հատկապես պրոհայկական դիրքորոշում ունեցող պետությունների հետ պետք է իրենց դիրքորոշումներից բխող որոշակի ինստիտուցիոնալ լուծումների հասնել, որոշակի պրոակտիվ քաղաքական գործողություններ ձեռնարկել, որոնք կբերեն Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։ Իսկ պակաս պրոհայկական դիրքորոշում որդեգրած պետությունների հետ, ինչպիսին էր Բրազիլիան, Գանան, պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկել, նրանց հետ հարաբերություններում ֆիքսել այն ընդհանուր շահը, որը կբերի նրան, որ հիշյալ  պետությունները ապագայում զերծ մնան ոչ հայկական դիրքավորումից»։   
 
«Առավոտ»-ը, այսօր հղում անելով ՀՀ ԱԳՆ-ի իր աղբյուրին, գրել է,  թե ՄԱԿ ԱԽ նիստից հետո ԱՄՆ ներկայացուցիչը հորդորել է ԱԽ անդամ պետություններին «ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից»։ Այս տեղեկությունը ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է։  Ինչի՞ հետևանք կարո՞ղ է  լինել ԱՄՆ-ի նման դիրքորոշումը։ Սա տեղեկատվական սադրա՞նք է, թե՞ իսկապես եղել է  ռացիոնալ պատճառ նման դիրքորոշման համար, և  ինֆորմացիոն արտահոսք է  կազմակերպվել։  Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 20-ին կայացած ՄԱԿ ԱԽ նիստից հետո էլ հայկական մեկ այլ ԶԼՄ, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, գրեց, թե «Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը։ ՌԴ-ն, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել»: «Ցավոք, լրագրողական համայնքում կա տխուր պրակտիկա, երբ չարաշահվում է «հավաստի աղբյուր» հասկացությունը, և օգտվելով դրա առաձգականությունից՝ որոշ շահագրգիռ սուբյեկտներ անպատասխանատու տեղեկություններ են տարածում։ Այս համատեքստում պետք է նկատի ունենալ որոշակի քաղաքական շահախնդրություն, այդ առումով պետք է սպասել, թե ինչպիսի պաշտոնական արձագանք կլինի տվյալ տեղեկությանը և նոր միայն հետևություն անել։  Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ-ի կողմից որդեգրվում է ոչ արդյունավետ, երբեմն հակահայկական գործողությունները ՀՀ-ի վրա բարդելու գործելաոճ։

Միջազգային արենայում էլ՝ սեփական ոչ արդյունավետ գործողությունները այլոց վրա բարդելու տենդենց։ Եվ եթե սա պրոյեկտենք վերոհիշյալ տեղեկությունը տարածած ԶԼՄ-ի (որի համասեփականատերը Ռուբեն Վարդանյանն է-խմբ.) վրա, ապա կարող ենք որոշակի անալոգիա տեսնել. ես սա հիպոթետիկ եմ ասում, կախված նաև ԱՄՆ-ի պաշտոնական արձագանքից՝ կարելի է անել ավելի որոշակի եզրահանգումներ։  Փաստը մնում է փաստ, որ նման դիրքորոշումը  ՌԴ-ի վերջին շրջանի քաղաքականության առանձնահատկությունն է։

Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հետագայում հերքեց այն տեղեկությունը, թե ՄԱԿ-ում հայտարարության ընդունման արգելափակողը եղել է Մեծ Բրիտանիան։ Այդ ժամանակ էլ պրոռուսական մեդիան և գործիչները փորձում էին Արևմուտքի վրա բարդել, թե ինչու ՄԱԿ-ում բանաձև կամ հայտարարություն չընդունվեց, որը կկարողանար կանխել էսկալացիայի հետագա տարածումը և այլն։ Եվ օգտվելով այն հանգամանքից, որ կա որոշակիորեն նաև խորհրդապահության խնդիր, դիվանագիտական էթիկայի խնդիր, կարող են լինել չարաշահումներ, երբ, օգտվելով նրանից, որ մյուս կողմը կաշկանդված է ներքին խոհանոցը ներկայացնելու հարցով, «երրորդ կողմի»  միջոցով, ինչպիսին մեդիան է հանդիսանում, այսպիսի  տեղեկություններ սպրդեն, որոնց ճշմարտացիությունը կամ օբյեկտիվությունը գուցե և մենք  այդպես էլ չիմանանք»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝  եթե  անգամ ընդունենք, որ  նման բան է եղել, ԱՄՆ-ի հաշվարկը գուցե եղել է այն, որ բանաձևը  հնարավոր է տորպեդահարվի  ռուս-չինական տանդեմի կողմից։  «Եվ ԱՄՆ-ն գուցե «պլան բ» ունի՝ գուցե անդամ երկրների հետ անհատական աշխատանք տանել Լաչինի  միջանցքի խնդրով կամ գուցե, իմ կողմից պայմանականորեն նշված, ՀՀ-ի  դաշնակիցների, կողմնակիցների հետ աշխատանքի արդյունքում բլոկային տրամաբանությամբ հարցը առաջ մղել։ Չի բացառվում նման իրավիճակ։ Եթե ընդունում ենք, որ ՌԴ-ն ապրիորի դեմ է լինելու ցանկացած տեքստի՝ բանաձևի և հայտարարության, այստեղ նաև աշխատանքային ժամանակի վատնման խնդիր կարող է լինել։ Ակնհայտ է՝ ՌԴ-ի ներկայացուցչի հայտարարությունը ՄԱԿ ԱԽ նիստում մատնում էր ՌԴ-ի հնարավոր մոտեցումը։ Ասում է՝ «այո, դուք ճիշտ եք, բայց...»։  Այստեղ կարևոր են «բայց»-ից հետո եկող նախադասությունները, որոնք ենթադրաբար չէին բացառելու  ինչ-որ կոնսենսուսային տարբերակ։ Իսկ   կոնսենսուսային տարբերակը կարող էր լինել, օրինակ, Աղդամի ճանապարհի  կամ այլընտրանքային ճանապարհների մատնանշումը, ինչը կդելեգիտիմացներ Լաչինի միջանցքի իրավական, քաղաքական և փաստացի նշանակությունը։ Այսինքն՝ սցենարները կարող են տարբեր լինել՝ ընդհուպ մինչև ԱՄՆ-ին սուտ մեղադրանքի ներկայացում՝ «գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» տրամաբանության մեջ։ ԱՄՆ-ին վերագրվող  այս դիրքորոշմանը՝ այդ երկրի կողմից ողջամիտ ժամկետում տրվելիք  պատասխանից  կամ չպատասխանելու փաստի ֆիքսումից հետո միայն  կարելի է եզրահանգումներ անել։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, թե որ լրատվամիջոցը երբ, ինչպիսի կոնտեքստում է այդ տեղեկատվությունը տարածում»,- եզրափակեց Խալաթյանը։   

Հեղինե Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: