ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայի հայկական դպրոցներում «Պատմություն» առարկան դասավանդվում է թուրքերեն լեզվով՝ թուրք ուսուցչի կողմից․ Արա Գոչունյան

Թուրքիայում հայկական դպրոցները գործում են Լոզանի դաշնագրով՝ պետությունը հանձնառություն ունի պահպանել և ուսուցանել երկրի ոչ իսլամ փոքրամասնությունների համայնքներին պատկանող իր քաղաքացիների մայրենի լեզուն։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիայի կրթության նախարարությունը սահմանել է հատուկ ծրագիր՝ քրիստոնյա համայնքների դպրոցներում ազգային կրթությունն իրականացնելու համար․ «Ըստ այդ ծրագրի՝ մայրենի լեզուն՝ օրինակ հայ համայնքի համար «Հայոց լեզու» առարկան, ինչպես նաև կրոնի պատմությունը դասավանդվում են հայերենով։ Թուրքիայում ուծացումը՝ հայերենի չիմացությունը այնպիսի մակարդակի է հասել, որ հայկական դպրոցներում դասավանդող հայ ուսուցիչներն արդեն մայրենիին չեն տիրապետում, և այդ չիմացության պատճառով հայ համայնքն ինքնակամ հրաժարվում է հայերենով դասավանդելու իրավունք ունեցող առարկաները հայերենով դասավանդելուց և թուրքերենով են դասավանդվում»,-ասաց Արա Գոչունյանը։ 

«Ժամանակ» թերթի խմբագիրն ընդգծեց, որ օրինակ «Պատմություն» առարկան, կամ էլ օրինակ «Աշխարհագրություն» առարկան հայկական դպրոցներում դասավանդվում են թուրքերենով՝ նախարարության կողմից նշանակված թուրք ուսուցիչների կողմից․ «Թուրքիայի կրթական ծրագրի համաձայն են այդ առարկաները դասավանդվում փոքրամասնությունների դպրոցներում՝ նույնը հույն, հրեա համայնքների դպրոցներում»։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հայկական դպրոցներում աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի վերաբերյալ որոշակի գիտելիքներ են ստանում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ժամերին։

«Թուրքիայում՝ պետությունը, ինչպես հանրակրթական դպրոցների պարագայում, այնպես էլ փոքրամասնական դպրոցներում, իր հանձնառությունները կյանքի կոչելու համար թուրքերեն լեզվով ուսուցվող բոլոր առարկաների համար դասատուներ է նշանակել, որոնց թոշակները պետությունն է վճարում։  Հայկական դպրոցը եկեղեցու հովանավորությամբ է գործում։ Հայերեն լեզվով ուսուցանվող առարկաների ուսուցիչների թոշակը վճարում է հայ համայնքը։»,-ասաց Արա Գոչունյանը։ 

Հարցին՝ Դուք նշեցիք, որ Հայոց պատմության մասին աշակերտները գիտելիք են ստանում Հայոց եկեղեցու պատմության շրջանակում՝ դա բավարա՞ր եք համարում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հունական դպրոցում էլ պատմությունը Հունաստանում դասավանդվող պատմության պես չի դասավանդվում բնականաբար։ Եթե մենք այս հնարավորությունից առավելագույնը կարողանանք քաղել՝ ուծացման հարցերը հաղթահարելով՝ ապա նոր սերունդը կարող է այս ծրագրի շնորհիվ պրպտելով ստանալ ավելի շատ գիտելիք, քանի որ բոլոր բանալիները մատուցվում է իրենց»։ 

Հարցին՝ Թուրքիայում ապրող հայերը նախընտրում են հայկակա՞ն դպրոց տանել իրենց երեխաներին, թե՞ արդեն ադապտացված են թուրքական դպրոց տանում, խմբագիրն արձագանքեց․ «Այն ընտանիքները, որոնք բարեկեցիկ են և ունեն ֆինանսական միջոցներ՝ նախընտրում են մասնավոր դպրոցներ ուղարկել իրենց երեխեքին, իսկ նրանք, ովքեր ավելի համեստ խավից են՝ նախընտրում են հայկական դպրոցներ ուղարկել։ Չենք կարող ասել, որ համայնքում համատարած ցանկություն կա, որ մարդիկ իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկեն։»։

Հարցին՝ Թուրքիայում մասնավոր դպրոցները մոտեցվա՞ծ են միջազգային ստանդարտներին, եթե ոչ՝ ապա ինչու՞ են ընտրում մասնավորը, Արա Գոչունյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել հայկական դպրոցները շատ ավելի բարձր չափանիշների են համապատասխանում, բայց ուծացումը այնպիսին է, որ չնայած հայկական դպրոցների որակը վատը չէ, սակայն մարդիկ կարողանում են հայկական դպրոցից ավելի վատ որակով վճարովի դպրոցներ ուղարկեն՝ ուղղակի դպրոցի անունի համար, ինչը բարոյահոգեբանական գործոնի հետևանք է»։ 

«Ժամանակ» թերթի խմբագրի խոսքով՝ Թուրքիայում հայկական դպրոցներն անվճար են, պարզապես երբեմն դժվար իրավիճակներում են հայտնվում և հնարավորություն ունեցող ծնողներից նվիրատվություն են վերցնում․ «Բայց մարդիկ թերանալով հայկական պատկանելիության գիտակցության մեջ՝ չեն ուզում այդ նվիրատվությունն անել և այդ պահանջված նվիրատվությունից բազմապատիկ ավելի գումարներ նախընտրում են տալ մասնավոր վարժարաններին։ Դուք պատկերացրեք այսպիսի մասսայի համար որերո՞րդ առաջնահերթությունը կարող է լինել պատմության առարկայի դասավանդման սահմանփակումը՝ բավական տխուր պատկեր է»։ 

Արա Գոչունյանը հավելեց, որ Թուրքիայում հայ համայնքի թվի մասին կոնկրետ վիճակագրական տվյալներ չկան, բայց չհաշված Հայաստանից արտագաղթածները, որոնց թիվը ըստ նրա՝ նույնպես հստակ չէ՝ մոտ 50․000 հայ է ապրում․ «Եվ այս մոտ 50․000 հայի՝ հայկական դպրոցներում ընդհանուր աշակերտության թիվը մոտ 3․000 է։ Թուրքիայում հայկական դպրոցներ կան միայն Ստանբուլում՝ այս պահին 13 դպրոց է գործում»,-եզրափակեց նա։ 

Նարա Մարտիրոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: