ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սևանի ափին երկրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

= ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Հատկանշական է, որ այս տարվա մրցաշարը նաև միջազգայնացվել էր, քանի որ ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք ունեին թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Միակ սահմանափակումն այն էր, որ մասնակիցները պետք է ընդգրկված չլինեին լողի միջազգային սանդղակում և վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցած չլինեին Հայաստանի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Հատկանշական է, որ այս տարվա մրցաշարը նաև միջազգայնացվել էր, քանի որ ընդհանուր հաշվարկով մասնակցության իրավունք ունեին թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Միակ սահմանափակումն այն էր, որ մասնակիցները պետք է ընդգրկված չլինեին լողի միջազգային սանդղակում և վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցած չլինեին Հայաստանի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին:
 
GEV_6746.jpg (849 KB)
Սևանա լճի ափին սիրողական լողի մրցաշարն անցկացվեց կանանց ու տղամարդկանց երկու տարիքային խմբերով`18-ից 40 տարեկան և 41-ից բարձր տարիքի (ընդհանուր թվով 130 մասնակից, որոնցից 33-ը՝ կին): Կանայք հաղթահարեցին 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը: Մասնակիցներին խրախուսելու նպատակով սահմանվել էին նաև դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերում՝ առաջինից 10-րդ տեղերը գրաված մասնակիցների համար: Ըստ այդմ՝ 1-ին տեղ՝ 1.000.000  դրամ, 2-րդ տեղ՝ 500.000  դրամ, 3-րդ տեղ՝ 300.000  դրամ, 4-րդ տեղ՝ 100.000  դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական  դրամ: Խրախուսիչ մրցանակներ էին սահմանվել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցների համար: Մրցաշարին մասնակցեցին լողորդներ ՀՀ բոլոր մարզերից: Այդուհանդերձ նրանց թվում գերակշռում էին Երևանից ժամանած մարզիկները:
 
GEV_6748.jpg (1.00 MB)
 
Խոսելով մրցաշարի մասին՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ բաց ջրում լողն ընդհանրապես շատ բարդ տեսակ է, առավել ևս եթե ջուրը քաղցրահամ է ու ծանր, բայց քանի որ զգացվում է տոնական շունչ ու մասնակիցների ավելացում, գուցե սա լավագույն տարբերակն է մարդկանց առողջ ապրելակերպի հարթակ բերելու և հատկապես տվյալ մարզաձևին հաղորդակից դարձնելու առումով, որովհետև այն ամենաառողջարար մարզաձևերից մեկն է: Վստահաբար նման մրցաշարերն, ըստ նրա, օգտակար են և ապագայում շատ ավելի ներկայացուցչական ու բազմաքանակ կլինեն:
 
«Վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում շատ ցածր է լողալ իմացողների քանակը: Գուցե բոլորին լողորդ չդարձնենք, բայց գոնե ջրի մեջ մտնել, մարմինը ջրի մակերեսին պահել ու լողալ իմանալը պարտավոր են բոլորը: Նման մրցաշարերով մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն կառաջացնենք դեպի լողը»,- ասաց փոխնախարարը:  
Լողափին միանշանակ տիրում էր տոնական մթնոլորտ: Ներկաների պնդմամբ՝ անցյալ տարվա համեմատ բազմապատիկ անգամ ավելի շատ մարդիկ կային: Եթե շատերը չէին համարձակվում մտնել ջուրը, ապա գոնե մեծ հետաքրքրությամբ արդեն եկել էին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջը, որպեսզի ապագայում մրցաշարին մասնակցելու քայլեր ձեռնարկեին:
GEV_6747.jpg (1.86 MB)
Նշենք, որ 18-ից 40 տարեկան կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Անահիտ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Անի Ավետիսյանը, երրորդը՝ Ամալյա Բարիկյանը: 41 տարեկանից բարձր տարիքի կանանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղը գրավեց Մարգարիտա Խոստիկյանը, իսկ երրորդը՝ Յուլիա Միխեևան: 18-ից 40 տարեկան տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Շահեն Խոնդկարյանը, երրորդը Կարեն Երանոսյանը: 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը գրավեց Արմեն Հանեսօղլյանը, իսկ երրորդը՝ Արա Աբրահամյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: