ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թրամփը պետք է կամավոր ներկայանա Ջորջիա նահանգի բանտ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս 18 մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց պաշտոնապես կձերբակալեն։ Այնուհետև նրանք կկանգնեն դատարանի առաջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։
 
«Այս պահին, գլխավոր դատախազությունից և նախագահող դատավորից ստացված ցուցումներից ելնելով, ակնկալվում է, որ բոլոր 19 մեղադրյալները կընդունվեն Ռայս փողոցի բանտում: Հաշվի առեք, որ մեղադրյալները կարող են հանձնվել ցանկացած պահի: Բանտը բաց է 24 ժամ, շաբաթը 7 օր», - շերիֆի հայտարարությունից հատված է մեջբերում CNN-ը:
 
CNN-ը նշում է, որ շերիֆի գրասենյակը հատուկ ծառայությունների և Թրամփի փաստաբանների հետ կպայմանավորվի Թրամփի հանձնվելու ընթացակարգի շուրջ: Այն մեղադրյալները, որոնք մեղադրվելիս չեն ձերբակալվում, ինչպես տեղի է ունեցել Թրամփի և մյուս 18 մեղադրյալների դեպքում, կարող են պայմանավորվել ազատ արձակման պայմանների, այդ թվում՝ գրավի դիմաց ազատ արձակվելու շուրջ:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ջորջիա նահանգում Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններին, օգնականներին, նախընտրական շտաբի աշխատակիցներին մեղադրել են 2020 թվականին ընտրություններին միջամտելու փորձի մեջ:
 
Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի ստեղծման մեջ, որը փորձել է վերանայել ընտրությունների արդյունքները: Թրամփին առաջադրված մեղադրանքները ենթադրում են առնվազն 20 տարվա ազատազրկում։ Այս տարի Սպիտակ տան նախկին ղեկավարին քրեական մեղադրանք է առաջադրվում արդեն չորրորդ անգամ: Թրամփը հերքում է իր հանդեպ բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: