ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխանափոխության ձգտող ընդդիմության պառակտվածությունն ավելի է խորացել ավագանու ընտրության նախաշեմին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմած «Հայրենիք» կուսակցությունը նույնպես, ի թիվս խորհրդարանական մյուս ուժերի՝ ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

Վանեցյանը, հիշեցնենք, անցյալ տարի նոյեմբերին ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ, խոսելով Երևանում սպասվելիք ընտրությունների մասին, չէր բացառել իր մասնակցությունը ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու։ «Ո՛չ բացառում եմ իմ մասնակցությունը, ո՛չ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասել էր գործող իշխանության ԱԱԾ նախկին տնօրենը։ Իսկ ահա այս տարվա մայիսին թերթերից մեկին տված հարցազրույցում Երևանի պոտենցիալ քաղաքապետացուն, կրկնելով իր որոշ ընդդիմադիր գործընկերների թեզը, նշել էր. «Երևանի քաղաքապետի ընտրությունները մենք պետք է դիտարկենք որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ»։  «Երևանի ընտրություններում մասնակցության հետ կապված՝ պետք է լինի խոր քննարկում քաղաքական հիմնական ուժերի շրջանում, և իմ անձնական կարծիքն է, որ պետք է հանդես գալ միասնական ճակատով, միասնական թեկնածուով։ Ընդ որում, որևէ մեկը չպետք է ասի՝ այդ թեկնածուն ես եմ, և վերջ. պետք է լինեն քննարկումներ, սեղանին դրվեն բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, թե ինչի պիտի լինի այս կամ այն թեկնածուն: Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները և հանդես գան միասնական ճակատով։ Եթե միասնական ճակատով հանդես չգանք, ուրեմն, ես վստահաբար ասում եմ, իշխանությունները հաղթելու են։ Հենց հայտարարվեն ընտրությունները, և մենք տեսնենք՝ չկա միասնություն, այդ օրը մենք կարող ենք չակերտների մեջ շնորհավորել իշխանության թեկնածուին»,- մասնավորապես հայտարարել էր Վանեցյանը։ Վերջինիս կանխատեսմամբ առաջնորդվելու դեպքում՝ պետք է հենց այսօրվանից շնորհավորեինք իշխանության թեկնածուին, սակայն առայժմ ձեռնպահ ենք մնում դեպքերից առաջ ընկնելուց, քանի որ իշխանության թեկնածուն և  նրան առաջադրած քաղաքական ուժը պետք է ընտրվեն ազատ, արդար ընտրությունների և  ժողովրդի քվեի միջոցով։  Փաստենք, սակայն, որ  ընդդիմադիր դաշտի միավորում՝ նախկին նախագահների շուրջ համախմբված և 2021-ին ԱԺ մուտք գործած քաղաքական ուժերի կոնֆիգուրացիայով՝ ՀՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան», տեղի չունեցավ, և Վանեցյանի առաջարկը՝ ամբիցիաները հաղթահարելու և «միասնական ճակատով» հանդես գալու վերաբերյալ, իրականություն չդարձավ։ Առաջին նախագահի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը նույնպես որոշել է  չմասնակցել Երևանի ընտրություններին՝ ո՛չ առանձին և ոչ էլ այլ  ուժի կամ ուժերի հետ դաշինք կազմելով։ 2018-ի արտահերթ ընտրություններին ևս, հիշեցնենք,  ՀԱԿ-ը որոշեց չառաջադրվել՝ «ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի»։  ՀԱԿ-ականներն ու  համակիրները, նկատենք, սոցցանցերում կոչ էին անում քվեարկել  «Իմ քայլ»-ի օգտին, իսկ ընտրություններից հետո շնորհավորեցին դաշինքին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ նշելով, որ «անցնելով ազատ, արդար և օրինական՝  այս ընտրությունները կարևոր նախադրյալ դարձան Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար»։ Իսկ ահա  այս ընտրությունների ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՀԱԿ ակտիվը (կուսակցությունը դեռևս չի հայտնել իր դիրքորոշման մասին) մեծապես սատարելու է «Ազգային առաջընթաց»-ին, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է։ 

Նկատենք, որ նախկին նախագահներն  ի վիճակի չեղան համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ նաև հետպատերազմական բարդ շրջանում՝ 2021-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Առաջին նախագահը երկրորդին և երրորդին կոնսոլիդացիայի պլան առաջարկեց՝  «Ազգային համաձայնության դաշինք» ձևավորել և միասնական ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին՝ «Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը»  կանխարգելելու համար։ Տեր-Պետրոսյանի առաջակը մերժվեց. երկրորդ և երրորդ  նախագահները, որոնց վարչակարգը առաջին նախագահը որակել էր  «ավազակապետական»,  կտրուկ «ոչ» ասացին կոնսոլիդացիայի առաջարկին։

Երկրորդ և երրորդ նախագահների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերի միջև ներքին պառակտվածության փաստը ակնբախ դարձավ հատկապես «Դիմադրություն» շարժման օրերին, որը ոչ միայն չկարողացավ իրագործել իր առջև դրված խնդիրը՝ իշխանափոխությունը, այլև  «պսակվեց» խորհրդարանական դաշինքների փլուզմամբ՝ ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը  վայր դրեց մանդատը, որոշ ժամանակ անց էլ «Հայաստան» դաշինքը լքեց և  մանդատները վայր դրեց «Վերածնվող Հայաստան»-ը՝  կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ Ինչն է ուշագրավ. «Դիմադրություն» շարժման ժամանակ նույնպես ընդդիմությունը, որը վարչապետին իմպիչմենթ հայտարարելու  գործընթաց էր մտադիր սկսել,  այդպես էլ ի վիճակի չգտնվեց  վարչապետի միասնական, «անբիծ» թեկնածուի անուն հնչեցնել։ Եվ իշխանափոխության հավակնոտ պլանը վերածվեց «Բաբելոնի աշտարակաշինության», ընդդիմադիր թևերից սկսեցին հեռակա կարգով խայթել միմյանց ու մեղադրել շարժումը փակուղի մտցնելու մեջ։ Դեռ շարժման օրերին էր խոսվում Իշխան Սաղաթելյան-Արթուր Վանեցյան առճակատման մասին, որը, սակայն, վերջիններս հերքում էին։  Իսկ արդեն ամիսներ անց «Դիմադրություն» շարժման առաջնորդ Սաղաթելյանը բաց տեքստով շշպռեց ՀՅԴ-ի «բոստանը քար» նետողներին՝ վերջինիս վճռականության վրա կասկածողներին անվանելով «անբարոյականի զավակ»։ Իսկ թե ովքեր էին ընդդիմության համախմբմանը խանգարում՝  Սաղաթելյանը չէր մանրամասնել, միայն նյարդային տոնով ազդարարել էր՝ «Բոլոր էն մուտիլովշիկները, որոնք ոչ մի բան չանելով՝ անընդհատ փորձում են սրան-նրան վարկաբեկել»։  

Այն, որ ընդդիմության ներքին պառակտվածությունը ոչ միայն չի հաղթահարվել ավագանու ընտրությունների նախաշեմին, այլև էլ ավելի է խորացել,  փաստում է ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։  «Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի  Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում:

Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:  Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»: ՀՅԴ հայտարարությանը հաջորդած՝ ՀՀԿ Գործադիր մարմնի որոշումը իր հերթին ապացուցելու եկավ ռևանշիստ ընդդիմության  պառակտվածության հանգամանքը՝ ՀՀԿ-ն որոշեց «կուսակցական ցուցակով չմասնակցել ավագանու ընտրություններին»՝ միևնույն ժամանակ  կոչ անելով «կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին»։ Արդ, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 12 ընդդիմադիր քաղաքական ուժերից և մեկ դաշինքից  հատկապես ովքե՞ր են, ըստ ՀՀԿ-ի չափորոշիչների, «իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերը»՝ «Մայր Հայաստա՞ն»-ը, որը գլխավորում է  «Հայաստան» խմբակցության մանդատը վայր դնելու մասին հայտարարած Անդրանիկ Թևանյանը, «Դոգ» մականունով հայտնի  Վարդան Ղուկասյանի «Հանրային ձա՞յն»-ը, թե՞  ՀՀԿ-ի ագիտպրոպի կողմից ժամանակին ծաղրուծանակի ենթարկված Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»-ը։

Ակնհայտ է, որ նախկին նախագահներն ու նրանց առաջնորդությամբ կամ հովանու ներքո գործող քաղաքական ուժերը սպառել են իրենց, անելիք ու ասելիք չունեն  քաղաքականության մեջ և, ինչպես նկատել է  «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, «Հայաստանի դեմ տարվող պերմանենտ, հիբրիդային պատերազմի պայմաններում վերածվել են երկրում ժողովրդավարությունը թիրախավորող գլխավոր հակապետական խմբերի և խմբակների կոնգլոմերատի»։ 

Հեղինե Մանուկյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: