ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Օկամպոյի զեկույցն ու ցեղասպանագետների եզրակացությունն ամուր հիմք են ՄԱԿ-ում սպասվող քննարկմանն ընդառաջ

ՄԱԿ-ը կամ միջազգային այլ կազմակերպությունները, որոնք հողի վրա կարող են քաղաքական հարցեր պարտադրել Ադրբեջանին, կարիք ունեն փորձագիտական գնահատականի, քանի որ նրանք այդ գործի մասնագետները չեն։ Միջազգային կառույցները հակված են հավատալ օբյեկտիվ փորձագիտական եզրակացությանը, և ցեղասպանագետների բաց նամակը փաստացի տալիս է այդ հնարավորությունը։ Իրենք հետազոտել են հարցը, և եկել եզրակացության, որ առկա է ցեղասպանության վտանգ։

Աշխարհում հայտնի երեք տասնյակից ավելի ցեղասպանագետներ ահազանգում են Արցախում ցեղասպանության հնարավոր վտանգի մասին։ Նրանք նամակ են հրապարակել և այն հասցեագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուին։
 
Փաստաթղթի կազմմանը մասնակից հայ մասնագետը ասում է, որ սա պատրաստի մասնագիտական եզրակացություն է, որի կարիքն անպայման կլինի ՄԱԿ ԱԽ-ում սպասվող քննարկման ժամանակ։
 
Ցեղասպանագետները մեկ քայլ առաջ են անցել և փաստաթուղթ հրապարակել, որի անհրաժեշտությունը, կարծում են, կլինի Արցախում առկա հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում սպասվող քննարկման ժամանակ։
 
Նամակում երեք տասնյակից ավելի գիտնականներ նշում են, որ խորապես մտահոգված են Արցախում ցեղասպանության վտանգի առնչությամբ։ Նամակի կազմմանը մասնակցել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
 
«ՄԱԿ-ը կամ միջազգային այլ կազմակերպությունները, որոնք հողի վրա կարող են քաղաքական հարցեր պարտադրել Ադրբեջանին, կարիք ունեն փորձագիտական գնահատականի, քանի որ նրանք այդ գործի մասնագետները չեն։ Միջազգային կառույցները հակված են հավատալ օբյեկտիվ փորձագիտական եզրակացությանը, և ցեղասպանագետների բաց նամակը փաստացի տալիս է այդ հնարավորությունը։ Իրենք հետազոտել են հարցը, և եկել եզրակացության, որ առկա է ցեղասպանության վտանգ»։
 
Նամակում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որում հստակ նշվում է որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է, և սա բավարար հիմք է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Օկամպոյի այս զեկույցն ու ցեղասպանագետների եզրակացությունը շատ ամուր են դարձնում Հայաստանի Հանրապետության դիրքերը ՄԱԿ-ում՝ ասում է Սուրեն Մանուկյանը։
 
Ցեղասպանագետ գիտնականները նամակում մեջբերել են նաև տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպության՝ ԿԽՄԿ-ի լուրջ ահազանգը առ այն, որ Ղարաբաղում քաղաքացիական բնակչությունը բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցների և մանկական կաթնախառնուրդի բացակայությունը:
 
Հաշվի առնելով հանգամանքները և հիմնվելով իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի տրամադրած լրացուցիչ տեղեկությունների վրա՝ գիտնականները եզրակացնում են, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք վկայում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունը հավանական է։
 
Նամակում կոչ է արվում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության համար։
 
ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը նկատում է․
 
«Քանի որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան մասնագիտացված միջազգային կառույց է, նման գնահատական տալը չափազանց կարևոր է, և այդ կառույցը մեկ անգամ չէ, որ մասնագիտական գնահատական է ներկայացրել։ Բայց իմ կարծիքով այս հարցում ոչ թե պետք է կոչեր հղեին, այլ որպես մասնագիտական խումբ հենց ինքը պետք է փորձագետների խումբ հավաքեր և ուղարկեր Արցախ և ասեր, որ մենք՝ որպես մասնագիտացված ասոցիացիա, նախաձեռնում ենք այս քայլը և խնդրեր, որ իրենց միջազգային մանդատ տար նույն ՄԱԿ-ը»։
 
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը չի բացառում ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի կիրառման հնարավորությունը, բայց քննարկումը կարևոր է համարում անգամ այդ դեպքում։
 
«Եթե մենք չաշխատենք, ոչինչ չի լինի։  Դրա համար ես կարծում եմ, որ ցանկացած ջանք ու գործողություն ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվում։ Կարծում եմ, որ մենք պետք է անընդհատ դիմենք անկախ նրանից, որ որոշումները չեն գործում։ Պետք է այնքան դիմենք, որ իրենք իրենց ընդունած որոշման հետևից գնան, քանի որ, ի վերջո, դա նաև իրենց հեղինակության հարցն է»։
 
Ցեղասպանագետների կազմած նամակը հասցեատերերին կուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով արտահերթ նիստ հրավիրելուց առաջ՝ որպես պատրաստի մասնագիտական եզրակացություն՝ ասում է Սուրեն Մանուկյանը։
 
 
 
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: