ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը ձեռք է բերել գերձայնային թևավոր հրթիռների նախագծման տեխնոլոգիա

Իրանի պաշտպանական արդյունաբերության մասնագետները ձեռք են բերել գերձայնային հրթիռի նախագծման տեխնոլոգիա, որը ներկայումս փորձարկման փուլում է։

Գերձայնային թևավոր հրթիռը, որն իրականում իրանական թևավոր հրթիռների նոր սերունդն է և ներկայումս  իր փորձարկումներն է անցնում, նոր փուլ կսկսի Իրանի պաշտպանական հզորության ոլորտում:

Այս տեխնոլոգիայի ձեռքբերումը կարևոր է այն առումով, որ այդպիսով իրանական թևավոր հրթիռների արագությունը էականորեն կբարձրանա, և այդ հրթիռներին դիմագրավելը չափազանց դժվար կլինի։
Ըստ Tasnim լրատվական գործակալության, մինչ այժմ իրանական թևավոր հրթիռներում կիրառվում էին հրթիռային շարժիչ՝ նախնական արագացում ապահովելու համար, իսկ հետո հայրենական արտադրության, «Թոլու»  կոչվող տուրբոռեակտիվ շարժիչներ իրենց շարժման նավիգացիոն փուլի համար։

Նշվում է, որ ծովային թևավոր հրթիռներում Ռամջեթ շարժիչների օգտագործումը և գերձայնային թևավոր հրթիռների ձեռքբերումը կարևոր և նշանակալից  հանգամանք են, քանի որ ցանկացած հակամարտության դեպքում դա շատ ավելի կարագացնի Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքման ուժը, իսկ մյուս կողմից հարձակվող ուժերից կխլեն արձագանքելու հնարավորությունը։

Գերձայնային թևավոր հրթիռների տեխնոլոգիայի ձեռքբերմամբ, Իրանը ձեռք է բերել նաև նոր սերնդի ռեակտիվ շարժիչներ, որոնք կոչվում են «ram jet»:

Քանի որ այս տեխնոլոգիան սաստիկ մեծացնում է արագությունը բոլոր տեսակի թռչող օբյեկտներում ու զենքերում, ինչպիսիք են տարատեսակ հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և հրետանային արկերը, ուստի ռազմական զենքերի մշակման գործում հատուկ ուշադրություն է դարձվել այս շարժիչներին:
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: