ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայում հայ-թուրքական սահմանը բացելու հետ կապված մաքսատան վերանորոգման աշխատանքներ են իրականացվում. «Ակօս» թերթի խմբագիր

Թուրքիայում հայ-թուրքական սահմանը բացելու հետ կապված մաքսատան վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, բայց ի տարբերություն Հայաստանի՝ այդ տեղեկությունները թուրքական մամուլում լայն տարածում չեն գտնում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ Թուրքիան ե՞րբ պատրաստ կլինի բացել սահմանը Հայաստանի հետ, մեր զրուցակիցն արձագանքեց, որ Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո առավելապաշտ քաղաքականություն են իրականացնում Հայաստանի դեմ, և առավելապաշտությունը դրսևորվում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությամբ, որը ցանկանում են ստանալ Հայաստանից։ 
Բագրատ Էստուկյանն ընդգծեց, որ Թուրքիան ակնկալում է ստանալ «Զանգեզուրի միջանցք», որը չի վերահսկվի Հայաստանի կողմից, կլինի Հայաստանի իշխանությունից պոկված տարածք, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային։ Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանն ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ երկու երկրները մտադիր են բանակցային սեղանին դնել նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը. «Հայաստանի իշխանութենեն պոկված հողային տարածք մը կուզեն, որը Թուրքիան պիտի կապե Ադրբեջանին։ Այդ է, որ Հայաստանեն համար անընդունելի է։ Ապա թե ոչ՝ ճանապարհի համար խնդիր չկա, ճանապարհը ուրտեղ էլ ավելի ձեռնտու է, այնտեղ էլ կբացվի, բայց իրենց ուզածը հսկողութենեն դուրս մնալն է, ինչը սպառնալիք մըն է Հայաստանի հողային ամբողջության՝ պետականության դեմ»։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին՝ Բագրատ Էստուկյանը նշեց, որ քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով բանաձևեր պատրաստում է Սփյուռքը, հետևաբար Թուրքիան այդ մասով որևէ պահանջ չունի Հայաստանի կառավարությունից. «Հայաստանն այդ գործի մեջ ուղղակի դերակատարություն չունի որպես պետականություն, և Թուրքիան չի կըրնա ակնկալիք ունենալ։ Ցեղասպանությունը փաստացի իրողություն մըն է, Թուրքիան ի՞նչ կըրնա պահանջել Հայաստանեն այդ ուղղությամբ։» 

Խոսելով Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի քաղաքականությունից՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ թեպետ իր ելույթներում իր համակիրներին ոգևորելու համար Էրդողանը կարող է Արևմուտքի դեմ խոսել, բայց իրականում Թուրքիան Արևմուտքին ենթակա երկիր է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն։ 

Ինչ վերաբերում է ամիսներ առաջ աղետալի երկրաշարժի հետևանքներին՝ «Ակօս» թերթի խմբագիրն ընդգծեց, որ երկրաշարժից տուժած բնակիչներն արդեն օթևաններ ունեն՝ վրաններում ապրողներն արդեն տնակներում են մնում։ 

Նա հիշեցրեց, որ 11 քաղաք էր ավերվել երկրաշարժից, և այդ քաղաքներում շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն շինարարությունն ավարտելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունից հայազգի պատգամավոր է ընտրվել խորհրդարանում։ Բագրատ Էստուկյանն ասաց, որ Սևան Սվաճիօղլուն արդեն իսկ ստացել է Պոլսի Հայոց Պատրիարքի օրհնությունը, և հայազգի պատգամավորի շփումը հայ համայնքի հետ այդքանով է սահմանափակվել։ 

Մեր զրուցակիցն այս համատեքստում ընդգծեց, որ Թուրքիայում ընտրված որևէ հայ պատգամավոր երբեք հայ համայնքը չի ներկայացրել, և ինչպես նախորդ անգամ ընտրված Կարո Փայլանը, այնպես էլ հիմա՝ Սևան Սվաճիօղլուն, տարբեր կուսակցություններից ընտրված պատգամավորներ են և խորհրդարանում ներկայացնում են իրենց կուսակցությունը։ 

«Ակօս» թերթի խմբագիրն օրինակ բերեց Միջին Արևելքի երկրների խորհրդարանները, որտեղ հայ համայնքները ներկայացնող պատգամավորներ կան, և նրանք ընտրվում են հենց համայնքի կողմից,  օրինակ՝ Լիբանանում, Իրանում։ Մինչդեռ Թուրքիայում պատգամավորներն ընտրվում են ընդհանուր քվեարկողների ձայներով։  

Բագրատ Էստուկյանը չի բացառում, որ մի օր, երբ հայ համայնքը կառավարության հետ խոսելու անհրաժեշտություն ունենա, առաջին հերթին կդիմի ծագումով հայ պատգամավորին, որպեսզի հանդիպումներ կազմակերպի պատկան կառույցների հետ, բայց պատգամավորի կողմից աջակցությունն այդքանով կսահմանափակվի։

Նարա Մարտիրոսյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: