ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Դաշնակցության ներկայացուցչին առաջ բերեն. Տիգրան Պետրոսյան

Ո՞նց կարող է ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցությունից ընտրել ԱԺ նախագահ, այն էլ շատ մեծ կասկածներ կան Բակո Սահակյանի օրոք ընտրված էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ների նկատմամբ:

«Իրոք, վիճակը շատ լուրջ է, կարելի է ասել՝ սով է սկսվել: Այս շաբաթվա ընթացքում մենք պետք է հարցերը լուծենք: Այստեղ սով է սկսվելու, երեխեքն արդեն լուրջ խնդիրներ ունեն: Այս իրավիճակում մենք չենք կարող երեխեքին այստեղ պահել, պետք է լուծում գտնել»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
 
Վերջինս անդրադարձել է նաև ԼՂ ներքաղաքական խնդիրներին։
«Վերջերս ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, Դավիթ Իշխանյանի անունն են տալիս: Դավիթ Իշխանյանին որպես մարդ ես հարգում եմ, բայց եկեք հասկանանք: Դուք նորից Աշոտ Ղուլյան եք խաղում, դուք պետականություն չեք ուզում, դուք չեք թողնում՝ մենք պետականություն ունենանք։ Ո՞նց կարող է ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցությունից ընտրել ԱԺ նախագահ, այն էլ շատ մեծ կասկածներ կան Բակո Սահակյանի օրոք ընտրված էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ների նկատմամբ: Հիմա կա «Ազատ հայրենիք» մեծամասնություն: Լավ, «Ազատ հայրենիքը» հասկացանք, Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք բան արեք, բաց, Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ, օրինակ, Դաշնակցության ներկայացուցչին առաջ բերեն, մանավանդ, որ ՀՅԴ-ի մեջ մարդիկ կան, որ նույնիսկ իրավունք էլ չունեն բերանը բացելու»,- ասել է նա:
Ըստ Պետրոսյանի՝ այդ առումով եթե որոշում կայացնելու լինեն, սեղանի շուրջ պետք է նստած լինեն այն մարդիկ, որոնց ընտանիքները ԼՂ-ում են, որոնք մասնակցել են պատերազմին. «Որ ճիշտ որոշում կայացնենք, թե չէ «ուռա պատրիոտիզմը» մեզ հասցրել է չգիտեմ որտեղ: Կոնկրետ Դավիթ Իշխանյանին նշանակելը մեր պետականության վրա ծիծաղել է նշանակում, որովհետև դա լուրջ չէ, դուք նեղ քաղաքական խաղերով եք տարված»:
Վերջինիս խոսքով՝ պատերազմից հետո կոռուպցիան ու բեսբրեդելը ավելի է կոտրել ԼՂ ժողովրդին:
«Դրա ամբողջ մեղավորությունը Արայիկ Հարությունյանի և որոշ պաշտոնյաների վրա է: Նրանք այնքան են իրականությունից կտրված, որ մինչև հիմա չեն գիտակցում՝ ինչո՞ւ ենք մենք պատերազմում կրվել: Նույն նախկինները, ներկաները ինչ-որ խմբավորումներ են ստեղծել, տակից լիդերներ են խաղում, հարցեր են լուծում: Ամեն ինչը ջրի երես եմ հանելու: Ուղղակի դուք երկրորդական նշանակություն ունեք այս ճակատագրական պահին: Բայց մեր ձեռքերը ձեզ էլ են հասնելու: Պատերազմից հետո միակ կառույցը, որ որոշակի ժողովրդական մանդատ ունի, դա մեր կառույցն է, որովհետև հավաքներ ենք արել, ստիպել, որ Արայիկ Հարությունյանն այս կառույցը սարքի: Մեր ասածի, մեր կարծիքի վրա շատ մեծ ուշադրություն է լինելու, չենք թողնելու՝ ինչ-որ մեկը մեր ասածներն անտեսի, ականջները կտրելու ենք, չոբանի շուն սարքենք։ Համակարգի մեջ որոշ առնետներ կան, որ խանգարում են այնպես անենք, որ մեր երեխեքը ավելի լավ կրթություն ստանան, նրանց ականջներն էլ ենք կտրելու, չոբանի շուն սարքենք»,- ասել է նա:
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: