ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը Թուրքիային կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարին, որը այս մասին հայտնել է Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
 
«Առաջարկվում է, որ Թուրքիայի զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան իրենց սահմանամերձ շրջաններ՝ ըստ ժամանակացույցի», - նրա խոսքը մեջբերում է իրանական Fars գործակալությունը: «Տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերման հետ միաժամանակ ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը», - շարունակել է նա: «Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը որպես միջնորդներ և երաշխավորներ այս ուղղությամբ», - նշել է նախարարը:
«Մենք կարծում ենք, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրում կայունությանն ու անվտանգությանը<...>: Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը Սիրիայի հետ սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ ռազմական ներկայությունը Սիրիայում լուծում չէ», - հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը ։ «Քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա և Իրան) հանդիպումները համարում ենք ամենահարմար դիվանագիտական ճանապարհը սիրիա-թուրքական ընդհանուր սահմանին անվտանգության հաստատման և համաձայնեցման համար», - հավելել Է Աբդոլլահիյանը:
 
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը դրվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ տեղի են ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունները: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի ուշ բանակցություններին միացել է Իրանը։
 
Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել տեղակալներին հանձնարարել պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հունիսի 20-21-ը կայացած հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը, հայտնել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Նա հավելել է, որ փաստաթուղթը հետագա ձևակերպում է պահանջում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: