ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անօդաչուների հերթական հարձակումն է եղել «Մոսկվա-Սիթի»-ի վրա

Կիրակի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են ՌԴՌ մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերը։ Եվս մեկ անօդաչու, ըստ ՌԴ ՊՆ-ի, վնասազերծվել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։ Մայիսի սկզբից սա արդեն ԱԹՍ-ների չորրորդ հարձակումն է Մոսկվայի վրա։

«Այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերով հարձակում է եղել Մոսկվայի կենտրոնում. «Մոսկվա Սիթի»-ի գրասենյակի երկու աշտարակների ճակատները փոքր-ինչ վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Տելեգրամ-ալիքում կիրակի առավոտյան ժամը 5:30-ին։
 
Արդյունքում  վնասվել է 50 հարկանի IQ շենքիհինգերորդ և վեցերորդ հարկերի շրջակայքը, որտեղ տեղակայված են ՌԴ երեք նախարարությունների գրասենյակները և բնակարաններ:
 
«Ուշադրություն, նորություններ» «Տելեգրամ» ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են պայթյունի հետևանքով ցրված թվային զարգացման նախարարության փաստաթղթերը։
 
Օկո-2 աշտարակում առաջինից չորրորդ հարկերի ապակիներն են կոտրվել։
 
Ըստ որոշ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով կան տուժածներ, սակայն իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել այս լուրը:
 
«Մաշ» «Տելեգրամ» ալիքի փոխանցմամբ՝ Մոսկվայի վրա գրոհած երկու անօդաչու թռչող սարքերից առաջինն ընկել է ժամը 3։20-ին։ Միևնույն ժամանակ, տեղեկություններ են հայտնվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։
 
Ժամը 4։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել երկրորդ պայթյունի մասին՝ Օկո-2 բիզնես կենտրոնում։
 
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից օդում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք, ևս երկու անօդաչու թռչող սարք ճնշվել է էլեկտրոնային սարքերի միջոցով և կորցնելով կառավարումը, կործանվել  Մոսկվայի տարածքում։»։
 
Ուկրաինան չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
 
Միջադեպի կապակցությամբ մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանը կարճ ժամանակով փակվել է մեկնումների և ժամանման համար, իսկ Մոսկվայի օդային գոտում և Մոսկվայի մարզում թռիչքներն արգելվել են, գրում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Մոսկվայի տարածքում՝ Տեստովսկայա փողոցում, արգելափակվել է երթևեկությունը։
Մայիսի սկզբից սա արդեն չորրորդ հարձակումն է Մոսկվայի վրա։
 
Անօդաչու թռչող սարքի նախորդ հարվածը եղել է հուլիսի 24-ին։ Ադ ժամանակ Մոսկվայում ոչ բնակելի շենքեր էին վնասվել։ Դրանցից մեկը գտնվում է ՌԴ պաշտպանության նախարարության մոտ։
Նախարարությունը նաև այն ժամանակ հայտարարել էր, որ անօդաչուները «ճնշվել» են հակաօդային պաշտանության էլեկտրոնային սարքերի միջոցով և կործանվել:
Պաշտպանության գերատեսչությունը չի հստակեցնում, թե ինչու են անօդաչու թռչող սարքերը խոցվում Մոսկվայում, այլ ոչ թե մինչ քաղաքին մտենալը: Մայիսի վերջին և հուլիսի սկզբին անօդաչու թռչող սարքեր են խոցվել Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս։
ՀՕՊ-ը, ինչպես հետևում է ՊՆ-ի հայտարարությունից, ԱԹՍ-ների հետ մարտի մեջ է մտնում, երբ արդեն օգտագործելված են բոլոր հասանելի միջոցները՝ ընդհուպ մինչև հրազեն: Առավելագույնը, որին ի վիճակի է էլեկտրոնային  համակարգը, արդեն ներգրավված լինելով քաղաքում, անօդաչու սարքերի ռադիո կամ օպտոէլեկտրոնային ուղղորդման համակարգերն անջատելն է կոնկրետ օբյեկտի վրա: Եվ սա միայն այն դեպքում, եթե նրանք օգտագործեն դրանք և չգնան դեպի թիրախը կանխորոշված կոորդինատներով: Իսկ կամիկաձե անօդաչուների խափանումը կանխելու համար էլեկտրոնային  համակարգն անզոր է։
 
Աղբյուր՝ armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: