ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հումանիտար բեռի անվան տակ ավտոշարասյուներ ուղարկելը ոտնձգություն է «Ադրբեջանի տարածքի նկատմամբ». Բաքվում ջղաձգվել են

«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու համար ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գործունեության հետ, մեքենաների շարասյուներ է ուղարկել Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ առանց մեր կողմի հետ համաձայնեցնելու»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ ջղաձգված ու զայրացած հաղորդագրություն հրապարակելով այն մասին, թե միջազգային տասնյակ դեսպանների աչքի առաջ ցուցադրված հումանիտար բեռը «պատրվակ է»՝ ոտնձգություն կատարելու Ադրբեջանի կեղծ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մոսկվայում բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի նման գործողությունները, ներառյալ՝ ներկա իրավիճակի հետ կապված մանրամասն քննարկումները, վկայում են գործընթացում այս երկրի անազնվության, իրավիճակը սրելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու մտադրության մասին։ 
Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի պնդումները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիաներ և անօրինական գործունեությունը շարունակելու մտադրություն»։
Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև շարունակել է կեղծ հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը հայ բնակիչների կարիքները հոգալու համար առաջ է քաշել մի շարք առաջարկներ, որոնց, իբր, աջակցում են Եվրամիության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը և այլն։
Նշվում է, որ Հայաստանը դեմ է բոլոր այլընտրանքային առաջարկներին և ինքնուրույն խոչընդոտում է համապատասխան մարդասիրական գործունեությանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հումանիտար բեռների տեղափոխումը սովամահության մատնված հազարավոր բնակիչների համար անվանել է «քաղաքական շանտաժ» ու հավելել, որ Հայաստանի «սադրանքում գործիքի են վերածվել նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսը»:
Վերջում Ադրբեջանը, կանխելով սեփական հասցեին սպասվող մեղադրանքները, կոչ է արել Հայաստանին դադարեցնել սադրանքները այն դեպքում, երբ հայկական կողմից սադրանքներ պարզապես գոյություն չունեն:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր: Ըստ Կառավարության աղբյուրի՝ նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնություն փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
ԼՂ է ուղարկվել 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:
Հումանիտար օգնությունը հասել է Կոռնիձոր գյուղ և մնացել այնտեղ: Առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը գիշերը չի անցել սահմանը և դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ուղարկելու վերաբերյալ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: