ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան «մտնում» է Աֆղանստան պանթուրքական և պանիսլամական դրոշներով․ վերլուծական

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումից հետո: Դրան ի պատասխան` Թալիբան շարժումը հայտարարել է, որ թուրքական զորքերը հարձակման են ենթարկվելու, եթե չլքեն Աֆղանստանի տարածքը:

Թուրքիան ցանկանում է ընդլայնել իր գեոպոլիտիկ ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, այդ թվում ռազմա-քաղաքական ներկայություն ունենալ Աֆղանստանում: Ամերիկյան զորքերը դուրս են բերվում Աֆղանստանից և Անկարան ցանկանում է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը: Քաբուլի օդանավակայանը կարևոր դեր է խաղում Աֆղանստանի կյանքում Թալիբան շարժումը չի ցանկանա, որպեսզի թուրքերը հսկողություն սահմանեն ռազմավարական կարևորություն ունեցող այդ կառույցի նկատմամբ:



Անկարան Աֆղանստանի նկատմամբ իր քաղաքականությունը մշակելիս հենվում է կրոնական ընդհանրությունների վրա սունիական Թուրքիան պանիսլամական դրոշի ներքո փորձում է ուժեղացնել իր ներկայությունը սունիական Աֆղանստանում: Բացի այդ, Աֆղանստում բնակվում են ուզբեկները, որոնք թյուրքական ժողովուրդ են: Պանթուրքական և պանիսլամական ռազմավարությունների վրա հենվելով՝ Անկարան ցանկանում է մաս կազմել Աֆղանստանում տեղի ունեցող գեոպոլիտիկ ակտիվ զարգացումներին: Աֆղանստանի հյուսիսային շրջանները ժամանակին անվանում էին նաև Աֆղանական Թուրքեստան ուզբեկների մեծամասնությունը բնակվում է հենց այդ շրջաններում: Թյուրքախոս Կենտրոնական Ասիայում Թուրքիան մրցակցում է ՌԴ-ի և Չինաստանի հետ: Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ են, այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր, իսկ Չինաստանը՝ Կենտրոնական Ասիայի խոշորագույն տնտեսական գործընկերն է և ներդրողը Պեկինը նավթ և գազ է ներկրում Կենտրոնական Ասիայից:



Մեծ Կենտրոնական Ասիան շարունակելու է գտնվել գերտերությունների շահերի բախման կիզակետում: Թուրքիան անմասն չի մնալու այդ կարևոր տարածաշրջանում ռազմաքաղաքական և տնտեսական զարգացումներից:



Վերլուծությունը ՝ Արտյոմ Բալասանովի

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: