ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աշխարհաաքաղաքական դրայվերները Հարավային Կովկասում» թեմայով նիստը Թեհրանում

Այսօր Թեհրանի համալսարանի Կենտրոնական Եվրասիական հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական դրայվերները Հարավային Կովկասում. գործընթացներ և զարգացումներ» թեմայով նիստը։

Այս նիստում Թեհրանի համալսարանի տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի ասիստենտ Շիվա Ալիզադեն Կովկասում տեղի ունեցող զարգացումների մասին ասել է.-«2020 թվականի պատերազմը պարզ դարձրեց, որ երկու երկրներ միայնակ են։ Մեկը Հայաստանն է, մյուսը՝ Իրանը։ Հայաստանը միայնակ էր գերտերությունների աշխարհում: Մյուս կողմից, տարածաշրջանային մակարդակում միայն Իրանն ուներ անկախ դիրքորոշում եւ մտահոգված հայ բնակչության համար»։
Նշելով, որ Հայաստանի կառավարությունը այս ընթացքում գործել է բարյացակամորեն և երկրին տնտեսապես օգուտ բերելու համար ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալիզադեն ասել  է.-«Բայց ի՞նչպես արձագանքեց Ադրբեջանը Հայաստանի բարյացակամությանը։ Ադրբեջանը միշտ սահմանափակել է հայերի իրավունքները: Խնդիրը հայկական ինքնության վերացումն է։ Հայկական ինքնության դեմ ուղղված այս քաղաքականությունը շարունակվելով հակակշռի տակ է առնում նաև տնտեսական շահերը»։
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս՝ Էդգար Էլբակյանը ևս այս հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներին, ասել է.-«Ռուսաստանի առաջին, երկրորդ և երրորդ առաջնահերթությունը Ուկրաինան է, իսկ Կովկասն այս պահին Ռուսաստանի առաջնահերթությունը չէ: Իլհամ Ալիևը փորձում է ստեղծել Զանգեզուրի միջանցքը, և դրան աջակցում է Արևմուտքը, իսկ Թուրքիան ևս դրան է ձգտում։ Նաև Ռուսաստանն ունի այնպիսի վարքագիծ, որը ցույց է տալիս, որ նա լրջորեն չի ընդդիմանում այս ծրագրին»։
Երևանի պետական ​​համալսարանի ասիստենտ Վարուժան Գեղամյանը  Կովկասի զարգացումների մասին ասել է,-«Կովկասի աշխարհաքաղաքական պայմաններում շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում»։
Նա հավելել է. «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այս տարածքի ազատագրումը չափանիշ չէր, այլ նպատակ էր դրվել միջանցք ստեղծել։ Թուրքիայում  ԶԼՄ-ները  նույն ուղին են որդեգրել և մեծ կարևորություն են տալիս միջանցքին քան Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցերին»։
«Զանգեզուրի միջանցքը ՆԱՏՕ-թուրքական միջանցք է: Այն, ինչ խանգարեց միջանցքի կառուցմանը, Իրանի ամուր  դիրքորոշումն էր», ընդգծել է Գեղամյանը:
/parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: