Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք եզրափակիչ․ Վահագն Հարությունյան
«Այս տարի մեր կազմում ունենք 14 տարեկան վեց խաղացող, ինչը նշանակում է, որ նրանք ամեն դեպքում չունեն Մ16 տարեկաններին հավասար ֆիզիկական պատրաստվածություն։ Ներկա պահին հավաքը ընթանում է բնականոն ռեժիմով, այո, մի փոքր դժվար է՝ հաշվի առնելով տարիքը և նախապատրաստվելու ժամանակը, բայց առավելագույն ջանքներ ենք ներդնելու, որպեսզի իրականացնենք մեր առջև դրված առաջադրանքները։ Արդեն հասցրել ենք մի քանի ընկերական հանդիպում անցկացնել. տեսնում եմ՝ քայլ առ քայլ աղջիկները բարելավում են իրենց խաղը։
Մեր կազմի խաղացողները, ովքեր 14 տարեկան են, կարող են դեռևս երկու տարի խաղալ։
Մեր նպատակն է բարելավել նրանց խաղը և ժամանակի ընթացքում ամուր թիմ ունենալ:
Մեր նպատակն է բարելավել նրանց խաղը և ժամանակի ընթացքում ամուր թիմ ունենալ:
Հավաքականում ունենք Սեդա Գաբրիելյանին, ով նախորդ տարի ստացավ առաջնության MVP (ամենաարժեքավոր բասկետբոլիստ) մրցանակը: Այս տարի մեծ սպասելիքներ ունենք նրա խաղից:
Մեր ենթախմբում Մալթայի հավաքականն է, որը, որպես կանոն, միշտ լավ թիմով է ներկայանում, համոզված եմ՝ բարդ է լինելու։ Առաջնության մյուս ենթախմբում Անդորրան է, որը վերջին տարիներին ևս հետաքրքրիր կազմով է հանդես գալիս, ճիշտ է ցածրահասակ թիմ ունեն, բայց շատ ճարպիկ են գործում։ Կանխատեսումներ ներկա պահին անել չեմ կարող, բայց ամեն ինչ անելու ենք, որ հասնենք եզրափակիչ»,- ասել է մարզիչը:
Նախորդ տարի Մ16 աղջիկների Հայաստանի հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:
Նմանատիպ Լուրեր
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»: