ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստորագրահավաք իրականացնողների մտահոգությունն իրականում ոչ թե Հայաստանն ու Արցախն են, այլ ստորագրություն տվող մարդկանց իշխանափոխության համար հաշվառելը

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերջին մի քանի ամիսներին թևակոխել է տարատեսակ շարժումների ու ստորագրահավաքների փուլ։

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերջին մի քանի ամիսներին  թևակոխել է տարատեսակ շարժումների ու ստորագրահավաքների փուլ։ Արցախում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հովանու ներքո սկսված և ապա Հայաստան «արտահանված» «ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը, որի հայաստանյան կազմակերպիչը ՊՈՒ-ական պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր, այժմ անցկացնում է ՀՀԿ-ն՝ վերոհիշյալ կարգախոսին ավելացնելով ևս մեկը՝ «ոչ Արցախն Ադրբեջանի կազմում»։ Հարկ է նշել, որ սույն ստորագրահավաքն անցկացվում է հետևյալ պահանջով․ «Պահանջում ենք վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը՝ հեռացնելով Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը»։  Փաստորեն, նոյեմբերի 9-ի  հայտարարությունը ստորագրած  Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ»  անվանած ՀՀԿ-ն որոշել է հետամուտ լինել, որ «կապիտուլյացիայի» հավաստիք փաստաթուղթը կատարվի և վերացվի դրա խախտումը՝ անցակետի տեղադրումը։ ՀՀԿ պաշտոնական կայքը ամեն օր հանրայնացնում է Երևանի տարբեր հատվածներում տեղակայված ստորագրահավաքի ընթացքը՝  տաղավարին մոտեցած ու իրենց ստորագրությունը տված քաղաքացիներից ոմանց  լուսանկարները՝ ցույց տալով, որ «պրոցես է գնում», ձեռքները ծալած չեն նստել, Արցախի համար տառապում-տոչորվում են՝ քաղաքացիներից ստորագրություն են հավաքում։  Ի դեպ, վերջերս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել էր ստորագրահավաքի բլանկը՝ հանրայնացնելով  քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, բնակության հասցե, ստորագրություն։  Իսկ թե ինչպես են այդ ստորագրությունները կանխելու Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելն ու էթնիկ զտումը՝ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև այն, թե արդյոք այս հայրենասիրական  ֆիկցիային միացե՞լ են նաև Սերժ Սարգսյանը,  Ռոբերտ Քոչարյանն ու նրանց ընտանիքի անդամները։  Ի դեպ,  օրերս Civic.am-ի թղթակիցը Երևանի վարչական շրջաններից մեկում անցկացվող հիշյալ ստորագրահավաքի տաղավարի կողքով անցնելիս ականատես է եղել հետևյալ տեսարանին. ստորագրահավաքի կազմակերպիչները,  ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ի երիտթևի անդամները, այդտեղով անցնող քաղաքացուն առաջարկել են միանալ ստորագրահավաքին, որպեսզի «Նիկոլը չկարողանա Արցախը և Հայաստանի 8 գյուղերը՝ ներառյալ Տիգրանաշենը,  տալ Ալիևին»։  Իսկ երբ քաղաքացին առարկել է, թե՝ նախկին նախագահներն են բանակցային գործընթացը բերել-հասցրել նրան, որ Արցախն այժմ այդ հեռանկարի առաջ է, և բացի դրանից՝ 8 գյուղերի՝ անկլավների  հանձնման մասին խոսելը ժամանակավրեպ է,  ստորագրահավաքի կազմակերպիչները  բորբոքված տոնով սկսել են «բացատրական աշխատանք» տանել քաղաքացու հետ՝ կրկնելով Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ամենասիրած նարատիվը՝ «Սերժ Սարգսյանի օրոք ունեինք ազատ Արցախ+յոթ շրջանները։ Ալիևն էլ  2016-ի ապրիլյանից հետո  բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը»։  Քաղաքացին  իր հերթին  հորդորել է Ալիևի վերոհիշյալ  խոսքին հղում անելիս  այն  մեջբերել ամբողջովին՝ «մեզ ստիպում են ճանաչել, սակայն մենք դա երբեք չենք անի»։   Քաղաքացին հետաքրքրվել է նաև, թե եթե ստորագրի, ո՞ւր են ուղարկվելու իր և մյուս քաղաքացիների ստորագրությունները, դրանք իրավազո՞ր են։ Հնչել է պատասխան՝ ուղարկելու ենք Եվրամիությանը, Մինսկի խմբի անդամներին, որ նրանք իմանան՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ամբողջ  հայ ժողովուրդը չի, հայ ժողովուրդը դեմ է զիջումներին։ Քաղաքացին  ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկին՝ ջլապինդ մի երիտասարդի, հորդորել է ստորագրահավաքի  վրա  անիմաստ ժամանակ վատնելու  փոխարեն  կամավորագրվել ու գնալ սահման, թշնամուն դեմ հանդիման՝ պաշտպանելու հայրենիքի «հանձնումը», ոչ թե մայրաքաղաքում, հով ու ապահով մի անկյունում զբաղվել հայրենափրկությամբ։  Բանավեճն այնքան է թեժացել, որ ՀՀԿ-ի ակտիվիստները  քաղաքացուն կոպիտ տոնով հորդորել են  հեռանալ՝ «գնա՛-գնա՛»  ասելով։ 

Ակնհայտ է, որ քաղաքական մարգինալ խմբակի կողմից իրականացվող այս ակցիան՝ ինչ-որ բլանկի վրա լրացված անձնական տվյալներ, որևէ իրավական հետևանք ունենալ չի կարող։ Հասկանալով, որ իրենց կողմից հրավիրվող հանրահավաքները արհամարհվում են քաղաքացիների մեծ մասի կողմից (որքան էլ նրանց խնդրում, աղաչում  են մասնակցել ու բազմամարդություն ապահովել, ընդհուպ՝ ամոթանք տալիս չմասնակցելու համար), ընդդիմությունը որոշել է  այնպիսի գործողություն իրականացնել, որը մեկ կոնկրետ վայրում քաղաքացիների մասսայական մասնակցություն չի ենթադրում։  Ստորագրահավաքը օպտիմալ միջոց է  անհատապես  յուրաքանչյուր քաղաքացու հետ աշխատելու, նրան համոզելու,  նրա գիտակցությանը հասցնելու  այն կեղծ նարատիվը, թե «Նիկոլն Արցախն ու ՀՀ 8 գյուղերը տալիս է», իսկ այ մենք, որոնց 2018-ին մերժեցիք, Արցախը հայկական էինք պահել, ճիշտ է՝ հողերը տալուց էինք խոսում, բայց՝ Արցախի կարգավիճակի դիմաց։ Ապացույցը՝  Ալիևի վերոհիշյալ հայտարարությունը։ Հետևություն՝ ընդդիմությունը, ի դեմս ՀՀԿ-ի,  հերթական անգամ զբաղված է քաղաքական սպեկուլյացիայով՝  Արցախի, անկլավների հանձնումը կանխելու անվան տակ փորձելով վերականգնել իր հալումաշ եղած ռեյտինգը։ Սերժ Սարգսյանն էլ  հո գիտի՞, որ Արցախը ստորագրահավաքով պահել հնարավոր չէ, եթե հնարավոր լիներ, նման մի ստորագրահավաք վաղուց կազմակերպած կլիներ՝ հեշտացնելու Ալիևի գործը՝ «փակ դռների հետևում» Արցախի անկախությունը ճանաչելու համար։ 

Հունիսի կեսերից էլ, ինչպես հայտնի է, մեկնարկել է մեկ այլ ստորագրահավաք՝ «Հայաքվե»-ն։ Սա, ի տարբերություն վերոնշյալ ստորագրահավաքի,  պետական վերահսկողությամբ՝  ԿԸՀ-ում գրանցված և իրավական հետևանքներ ենթադրող նախաձեռնություն է։ (Համապատասխան նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։  Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ)։  Ինչն է ուշագրավ՝  ստորագրահավաքի մեկնարկից ի վեր նախաձեռնող խմբի անդամները կաշվից դուրս են գալիս՝ պնդելու, համոզելու, թե «Հայաքվե»-ն վերկուսակցական, որևէ քաղաքական ուժի կողմից չուղղորդվող,  բացառապես քաղաքացիական նախաձեռնություն է, մինչդեռ  խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ մատնի դրա մաքուր   քաղաքական  բնույթն ու դրդապատճառները։  Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ««Հայաքվե»-ի  նախաձեռնությունը շատ կարևոր է, որովհետև դրանում նշված են այն բոլոր կարմիր գծերը, որոնք և՛ ընդդիմության, և՛ «Հայաստան» դաշինքի բոլոր քաղաքական ուժերի, և՛ «Հայաստան» խմբակցության կարմիր գծերն են»: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին երկարամյա պատգամավոր Գագիկ Մինասյանն էլ  նախօրեին իր  հարցազրույցում, նշելով, թե  «այսօր օրակարգ թելադրողը ընդդիմությունն է»,  որպես  այդ «օրակարգ»-ի մաս նշել է «Հայաքվե»-ն։  Եվս մեկ խոստովանություն, թե  ում օրակարգն է այս ստորագրահավաքը և ինչպիսի բնույթ ունի։  Որպես օրակարգ թելադրող գործընթաց ՀՀԿ-ական գործիչը նշել է նաև ՀՀԿ-ի կողմից իրականացվող ստորագրահավաքը, Արմեն Աշոտյանի և մյուս «քաղբանտարկյալների» ազատության համար իրականացվող ակցիաները և, ուշադրություն՝ ԱԳ նախկին նախարար  Վարդան Օսկանյանի առաջարկը՝ «տվեք ինձ հնարավորություն, և ես այս խայտառակ իրավիճակից բանակցային գործընթացը կտանեմ դեպի հայանպաստ իրավիճակ»։  «Այս օրակարգերը փոխել են այն մտայնությունները, որոնք կան հանրության լայն շրջանակների մոտ։ Եվ եթե դուք նայեք, այս կապիտուլյանտ իշխանությունները վաղուց ասելու բան չունեն, իրենք օրակարգ ՀՀ-ում վաղուց արդեն չեն ձևավորում։ Սա խոսում է այն մասին, որ այս շարժումը, օրակարգը՝ ընդդիմության կողմից ձևավորված, կգնա և կհասնի իր տրամաբանական ավարտին։ Մենք կվռնդենք այս կապիտուլյանտներին»։ Ինչպե՞ս։ «Ազատագրական պայքարի օրենքներով»,- մասնավորապես  արձագանքել է Մինասյանը՝ իր հերթին ևս  խոստովանելով, որ ռազմահայրենասիրական անվանում-խորագրերով   քաղաքական այս մասխարայությունների նպատակը ոչ թե Արցախն է ու դրա փրկությունը, այլ՝  իշխանափոխությունը, ռևանշը։ 

Հ.Գ.  Ընդդիմությունը, որն իր «օրակարգն» է  համարում  այսպիսի մարգինալ, ոչ ադեկվատ  ակցիաները, արժանի է միայն մեկ բանի՝ խղճահարության։ Եվ եթե մեր երկրում պետք է «ազատագրական պայքար» տեղի ունենա, ապա, թերևս,  պետք է տեղի ունենա մեկ օրակարգով՝ ազատել  քաղաքական դաշտը անելիք չունեցող խառնամբոխից։    
 Ե. Ա.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: