ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քանի որ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ առարկություններ կամ լրացումներ չեն արվել ո՛չ Երևանից, ո՛չ Բաքվից, ուստի այն արտահայտում է ստեղծված իրողությունները, սակայն ոչ ամբողջությամբ. Ռուբեն Մեհրաբյան

Նա նշեց, որ այդ հիմքով էլ ենթադրվում է, որ պետք է վերագործարկվեն նաև հաղորդակցության ուղիները, այն է՝ ոչ մի միջանցք։

«Քանի որ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ առարկություններ կամ լրացումներ չեն արվել ո՛չ Երևանից, ո՛չ Բաքվից, ուստի այդ հայտարարությունն արտահայտում է ստեղծված իրողությունները, սակայն ոչ ամբողջությամբ։ Պատկերն ամբողջացնում է նաև Էրդողանի վիլնյուսյան հայտարարությունը ՆԱՏՕ-ի պատմական գագաթնաժողովի հարթակից. խոսքն այն մասին է, որ 2025 թվականի դրությամբ ռուսները պետք է լքեն տարածաշրջանը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը և Բաքվի արձագանքը այդ հայտարարությանը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում  (ՄԱՀՀԻ) «Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներ. ի՞նչ սպասել» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Այնուհետև նա ասաց, որ կետերով կնշի, թե ինչ է ֆիքսվել այս պահին. կողմերն, այնուամենայնիվ, փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, և դա արտահայտվում է թվերով, համապատասխանաբար 29 800 և 86 600 քառակուսի կմ, իսկ որպես դելիմիտացիայի հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագիրը, որով խորհրդային հանրապետությունների միջև ընկած վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական սահմաններ։ 

Նա նաև նշեց, որ այդ հիմքով էլ ենթադրվում է, որ պետք է վերագործարկվեն նաև հաղորդակցության ուղիները, այն է՝ ոչ մի  միջանցք։ 
«ԵՄ-ն ողջունում է դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման մասին պայմանավորվածությունները, և ԵՄ-ն նաև իր պատրաստակամությունն է հայտնում ֆինանսավորելու երկաթուղու վերակառուցումը և ուղերձ է հղում, որ աշխատանքները պետք է սկսվեն օր առաջ։ Սակայն սրանից հետո սկսվում են կետեր, որոնք, ըստ էության, նահանջ են արձանագրում՝ կապված նախ Արցախի ապագայի հետ»,- ասաց քաղաքագետը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: