ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչու ընդդիմությունը չի «մարսում» ժողովրդի ուրախությունը

Ընդդիմադիր շրջանակները դարձյալ կեղծ հայրենասիրության առիթը բաց չթողեցին` իբր ուրախ չէին, իբր մտահոգ էին արցախցիների շրջափակված լինելով՝ գրառումներ և մեկնաբանություններ անում` վիրավորելով մեր հայրենակիցներին, որոնք մեկ օրով կտրվել էին առօրյա հոգսերից եւ անկեղծ ուրախանում էին՝ միանալով ջրոցիին։

Երեկ Հայաստանում նշում էին Աստծո Պայծառակերպության տոնը` Վարդավառը։ Ինչպես միշտ, Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում եւ գյուղերում այն նշվեց մեծ խանդավառությամբ։ Տոնը իր շուրջն էր համախմբել ոչ միայն հայությանը․ հազարավոր զբոսաշրջիկներ՝ ռուսներ, իրանցիներ, հնդիկներ և այլ օտարերկրացիներ եւս մեծ ուրախությամբ միացել էին ջրոցիին՝ սոցիալական ցանցերի իրենց էջերը ողողելով «թաց»  տեսանյութերով եւ լուսանկարնելով` ի լուր աշխարհի պատմելով տոնի խորհրդի ու անցկացվող միջոցառումների մասին։
Թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց ընդդիմադիր շրջանակները դարձյալ կեղծ հայրենասիրության առիթը բաց չթողեցին` իբր ուրախ չէին, իբր մտահոգ էին արցախցիների շրջափակված լինելով՝ գրառումներ և մեկնաբանություններ  անում` վիրավորելով մեր հայրենակիցներին, որոնք մեկ օրով կտրվել էին առօրյա հոգսերից եւ անկեղծ ուրախանում էին՝ միանալով ջրոցիին։ Նրանք լուսանկարներ էին տեղադրում` մի կողմում Ստեփանակերտի խանութների դատարկ դարակները, մյուս կողմում ջրվող ժողովուրդը։
Իսկ ի՞նչն էր խանգարում անկեղծ լինել, պարոնայք եւ տիկնայք ընդդիմադիրներ։ Ինչու՞ ձեր ձեռքը այդպես էլ չգնաց իրական լուսանկարներ տեղադրելու։ Չէ՞ որ այդ օրը Ստեփանակերտում էլ էր տոն։ Այնտեղ էլ էին նույն խանդավառությամբ Վարդավառը տոնում եւ միմյանց վրա ջուր լցնում։ Ինչու՞ չեք կարողանում մարսել մարդկանց ուրախությունը։ Ինչու՞ եք ատելություն սերմանում ժողովրդի միջեւ` տարանջատելով արցախցուն եւ հայաստանցուն։ Ինչու՞ եք ամեն կերպ ցանկանում սեպ խրել՝ ցույց տալով, թե, իբր, հայաստանցիները անտարբեր են արցախցիների նկատմամբ․ այն հայաստանցիները, որոնց մեծ մասի եղբայրը, հայրը, ամուսինը և անգամ քույրը զոհվել են հանուն այն բանի, որ արցախցին ապրի Արցախում։
Նշենք, որ շրջափակված Արցախի Վարդավառի տոնակատարությունից հրապարակված տեսանյութերի եւ լուսանկարների մեկնաբանություններում դեռ չեն հանդիպել գրառումներ, որտեղ Արցախի մեր հայրենակիցներին կշտամբեն, թե ինչու են ուրախանում և ջրոցի նշում… որովհետեւ կյանքը շարունակվում է եւ շարունակվելու է։  
Մի հետաքրքիր դիտարկում. նման զազրախոս գրառումներ անող մարդկանց կարող ես հանդիպել Երևանի կենտրոնի տարբեր թանկ սրճարաններում կամ, դատելով վերջիններիս անձնական արխիվներից` թանկարժեք լողափերին, որտեղից  էլ, հավանաբար, այդպիսի «վեհ և ազգանվիրական» մտքերը «հանձնում են» իրենց ֆեյսբուքյան էջերին, բայց ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «եկել ես մեր տոնը փչացնես, որ ի՞նչ անես․․․»։
Լուսանկարները Ստեփանակերտից՝ Էդգար Քամալյանի ֆեյսբուքյան էջից
Գեղամ Ադյան
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: